«Ժողովուրդ» օրաթերթը գրում է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի ազատման դիմումի պատճառների մասին:
Ըստ թերթի, Մարուքյանն իր շրջապատին բացատրել է, որ իր հեռանալու պատճառներից է եղել նաեւ այն, որ հայկական կողմը համաձայնել է կատարել Ադրբեջանի հերթական անհեթեթ պահանջը, այն է՝ միջազգային բոլոր ատյաններից հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից: Ընդ որում, Ադրբեջանը չի հրաժարվում իր հայցերից, սակայն Փաշինյանը հրահանգել է հայկական կողմի պատասխանատուներին պատրաստել դիմումներ, որ հրաժարվեն Ադրբեջանի դեմ հայցերից:
Փորձագետները դեռ 2021 թ․ սկզբին էին գրում, որ Հայաստանի կառավարությունն այնպես է կազմում միջազգային դատարաններ ներկայացվող հայցերը, որ բացառվեն հայկական քաղաքական իրավունքները, որ Բաքուն հանկարծ չմեղադրվի ուժի կիրառման, ագրեսիայի եւ օկուպացիայի համար, հարցերը դիտարկվեն միայն “հումանիտար” ծիրում եւ ճանաչվի Բաքվի “իրավունքը”։
Հայկական իրավունքները սակայն այնքան ակնհայտ են, իսկ Բաքվի իրավունքներն այնքան զրոյական, որ նույնիսկ նման ձեւով կազմված հայցերը հակասում են Ալիեւ-Փաշինյան-Պուտին-Էրդողան պլաններին եւ “սպառնում են” բերել հայկական իրավունքների ճանաչման եւ Բաքվի դատապարտմանը։ Ահա թե ինչու Հայաստանը հետ է կանչում նույնիսկ նման ձեւով կազմված հայցերը։
Ալեն Սիմոնյանն ու ուրիշները վախեցնում են հայ հասարակությունը նրանով, որ եթե Հայաստանը պնդի հայցերը, Բաքուն պահանջ կներկայացնի “30 տարի Ղարաբաղը շահագործելու” համար եւ որպես փոխհատուցում կպահանջի Սյունիքը։
Նույիսկ հավերն են դրա վրա ծիծաղում։ Եթե վախենում եք նման պահանջից, ձեր հայցում ուղակի նշեք, որ Ղարաբաղը կապ չունի ադրբեջանի հետ։ Բայց բոլոր հայցերի իմաստը հենց դա է՝ ապացուցել, որ Ղարաբաղը ադրբեջան է։ Քանի որ չկա գոնե մեկ փաստաթուղթ, որ կվկայի դրա մասին։
Հայաստանն այդպես էլ չհետաքրքրվեց, թե ի՞նչ է Բաքուն ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարանին՝ Արցախի հարցով հայտնի որոշումից 8 շաբաթ անց։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: