Մասնագիտությամբ տեխնոլոգ-ինժեներ Լիլիթ Մելումյանն արդեն 20 տարի է գործում է հայկական գորգանախշ ասեղնագործ սփռոցներ:
Հունաստանից ուղարկված կտորներն առաջին աշխատանքների համար ծառայեցին որպես հումք: Որոշ ժամանակ անց նկատեց, որ առևտուրը լայն թափ է ստանում և ցուցադրեց Վերնիսաժում:
Բարդ, ժամանակատար աշխատանքի հանդեպ սերը ժառանգել է Էրզրումցի տատիկից: Ասում է` գեներով է փոխանցվել: «Դիզայնը ինքս եմ որոշում, երբեմն ուղարկում են սպասքի նկարները և համապատասխանեցնում եմ սփռոցի հետ: Ամենահիշարժան գործը հայերեն այբուբենն էր` երկաթագիր և թռչնագիր գրերով: Նայած անցած տարվա` սպառումը հեշտ չի իրացվում»,-ասում է նա:
75 տարեկան Թորոսյան Գայանեն մասնագիտությամբ աշխատելուց բացի տանը ուլունքներով գործում և վաճառում է տարբեր զարդեր, թելերով` փափուշներ, բռնիչներ, գլխարկներ: Հակառակվում է որոշ երիտասարդների այն խոսքերին, որ Երևանում աշխատանք չկա: Չնչին գումարի դիմաց շատ երկարատև, մանրակրկիտ աշխատանք է կատարում: 10 մետրից ավելի երկար թելի վրա մանր հուլունքներ հավաքելը հեշտ գործ չէ:
Ապրանքների վաճառքը սկզբից իրականացնում էր տնից, հետո սկսեց վաճառել Վերնիսաժի մոտակայքում: Ուրախ է, որ գոնե զբաղեցրած տարածքի համար գումար չի վճարում:
10 տարեկան բիզնեսը Ամերիկայից հաճախորդներ ունի, բայց այս տարի, զբոսաշրջիկների այցելության հետ կապված, վաճառքն ավելի քիչ է իրականացվում: Ժամանակակից գործիքներից` սոցիալական կայքեր, ՍՄՄ ծառայություններ, չի կարողանում օգտվել, բայց ասում է, որ դա ավելի դյուրին կդարձներ իր գործը:
«Արտասահմանցիները մեծ հետաքրքրությամբ են մոտենում բռնիչներին, իսկ ես բացատրում եմ, թե դրանք ինչի համար են: Շատ կուրախանամ, եթե նվեր ընտրելիս մարդիկ գնահատեն նաև ձեռագործ, ինքնատիպ աշխատանքները»,-ասում է նա:
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: