Մայիսի 21-ին Հայաստանի խորհրդարանում տեղի կունենա «Մանդատդ դիր» ակցիան, որի մասնակիցները կոչ են անելու պատգամավորներին հրաժարվել մանդատներից՝ քաղաքական ճգնաժամը բիֆուրկացիայի հասցնելու համար։
Հայաստանում զարգացած քաղաքական ճգնաժամը ներկայիս վարչապետի օրոք, որն, ինչպես արդեն բոլորը հասկացել են, ինքնակամ չի հրաժարվի «գահից», չի կարող լուծվել ստանդարտ քաղաքական մեթոդներով և հասարակական կարծիքի վրա ազդելով։ Ավելին, 6 տարվա ընթացքում իշխող ուժը լաչառ ատելության ու պառակտման այնպիսի աղմկոտ ու կպչուն քարոզ է գեներացրել, որ նույնիսկ Աստծո խոսքը երբեմն անզոր է լինում դրա դեմ։
Սկսելով ապօրինի սահմանազատումը թույլ չտալու մտադրությամբ՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, ժամանելով Երևան, անմիջապես հայտնվեց քաղաքական մածուցիկ զանգվածի մեջ։ Մի կողմից, բազմահազարանոց ցույցերը և բազմաթիվ մարդկանց անհնազանդության ակցիաներին միանալը ցույց տվեցին իշխող խմբի քաղաքականության նկատմամբ հանրային դժգոհության աստիճանը։ Մյուս կողմից, պահանջների տեղափոխումը իշխանափոխության տարածություն, ինչի շուրջ լուրջ քաղաքական կոնսենսուս է ձևավորվել (Բագրատ Սրբազանի հետ այսօրվա հանդիպմանը քաղաքական նշանակալից ուժերի բավականին լայն շրջանակ էր եկել), ստվերեց արդար քաղաքացիական պահանջները։
Քաղաքական գործընթացները, անշուշտ, դժվար է հաշվարկել, և հայտնի չէ, թե ինչ կարող է լինել հաջորդ րոպեին, բայց Փաշինյանը իսկապես կոշտ պաշտպանություն է ընդունել, և դա ճեղքելու համար ոչ ստանդարտ մեթոդներ են պետք։ Բայց շատ բան կախված է նրանից, թե արդյո՞ք հիմնական ներքաղաքական դերակատարները ցանկանում են կարգավորել ճգնաժամը, թե՞ նրանց խնդիրն է պահպանել հանրային տրամադրությունները և թույլ չտալ Փաշինյանին «գնացքից թռնել» ժամանակից շուտ։
Խորհրդարանական ընդդիմությունը համառորեն չի ցանկանում հրաժարվել մանդատներից՝ պատճառաբանելով երկու թաստարկով․ մանդատներից հրաժարվելը չի հանգեցնի խորհրդարանի ցրմանը, սակայն «անձեռնմխելի» պատգամավորները կզրկվեն խորհրդարանի ամբիոնից այլընտրանքային կարծիք հնչեցնելու հնարավորությունից։
Երկու փաստարկներն էլ չեն դիմանում քննադատությանը և ավելի մեծ կասկածի տեղիք են տալիս․ արդյո՞ք խորհրդարանական կուսակցություններն ուզում են նույնը, ինչ հանրահավաքների դուրս եկած հասարակությունը։ Արդյո՞ք ուզում են կասեցնել աղետալի ընթացքը, թե փորձում են Փաշինյանին թողնել ավարտին հասցնել գործը` Հայաստանի վերացումը, որ հետո մեղադրեն նրան։
Այսօր քաղաքական կուսակցությունների և մասնագիտական միավորումների հետ հանդիպումներում Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ երկրում սահմանադրական կարգը չի գործում, և հիմնական խնդիրը սահմանադրական կարգի վերականգնումն ու իշխանությունը ժողովրդին վերադարձնելն է։ Իսկ վարչապետի թեկնածությունը ամենաառաջնային խնդիրը չէ։
Այսօր հանդիպմանը հավաքված կողմերին հաջողվե՞լ է ընդհանուր նպատակ ձեւակերպել (խոսքը վարչապետի թեկնածության մասին չէ)։ Եւ ինչպե՞ս են այդ նպատակին մոտենում խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները, որոնք կարող են արագացնել գործընթացները՝ պարզապես վայր դնելով մանդատները։ Եթե, իհարկե, այդ մանդատները իրենց են պատկանում, այլ ոչ թե 2021 թվականին խորհրդարանը բծախնդիր ձևավորած Կոպըրկինին։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: