«Կարսի գրավման» դրվագներից մեկը․ ռուսական զորքերը բազմիցս պաշարել և գրոհել են Արևմտյան Հայաստանի հզոր ամրոցներից մեկը՝ Կարսը, ընդ որում՝ ռուսական զորքերի հրամանատարներն էին գեներալներ Լորիս-Մելիքովը, Լազարևը և այլք։
Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը 96 %-ից նվազել է 10%-ից էլ ցածր։ Այս մասին օրերս հայտարարեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Սենսացիոն հայտարարությունն աննկատ մնաց, թեև այն արտացոլում է աշխարհաքաղաքական հավասարակշռության կտրուկ փոփոխություն: Ինչպե՞ս է այժմ բաշխվում Հայաստանի ռազմաքաղաքական համագործակցության 90 տոկոսը, Արմեն Գրիգորյանը չասաց, սակայն ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը չի թաքցնում, որ Ֆրանսիան դառնում է Հայաստանի հիմնական ռազմաքաղաքական գործընկերը։ Խոսում են նաև Հնդկաստանի մասին։
Իշխանամետ գործիչները բացահայտ ասում են, որ Ռուսաստանը պայմանագրային զենք չի մատակարարում: Հայ ընդդիմադիրները նույնպես բացահայտ խոսում են այն մասին, որ Ռուսաստանը «հանձնեց» Հայաստանը։ Սա համեմում են Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքներով՝ դուք եք մեղավոր, պարտավորությունները կատարեիք, բայց փաստում են։
Արմեն Գրիգորյանը նաև ասաց, որ «Ռուսաստանը եկավ, Ղարաբաղը մեզնից խլեց, տվեց Ադրբեջանին ու գնաց»։ Նույն սխեման հեշտությամբ կարելի է կիրառել Հայաստանի նկատմամբ. «Ռուսաստանը եկավ, խլեց Հայաստանը և հանձնեց Թուրքիային»։ Ռուսական քաղաքականությունը վերջին մի քանի դարերի ընթացքում նվաճված հողերը Թուրքիայի հետ «կիսելն» է։
Ռուսական դասագրքերում ասվում է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել եւ “նվաճել”։
Ֆրանսիական RFI ռադիոյի սյունակագիր, բանասեր Հասան Հուսեյնովը թվարկեց պատերազմները, որոնց արդյունքում Ռուսաստանը նվաճել է հողեր եւ ազգեր:
«1899 թվականին Սանկտ Պետերբուրգում լույս տեսավ դարաշրջանի հանրաճանաչ պատմագրության հիմնական փաստաթղթերից մեկը՝ Բրոքհաուսի և Էֆրոնի հանրագիտարանային բառարանի XXVIII հատորը՝ նվիրված Ռուսաստանի պատմությանը։ Տասնյակ քարտեզների և աղյուսակների վրա Ռուսական կայսրության ընդլայնումը նշվում է հետևյալ հիմնաբառերով՝ Պսկովի միացում Մոսկվային 1510, Սմոլենսկի գրավում 1514, Ռյազանի միացում Մոսկվային 1520, Կազանի գրավում 1552, Աստրախանի գրավում 155։ Սիբիրի կցում 1582, բաշկիրների կայսրություն ընդունում 1586, Մալոռոսիայի ենթարկում Մոսկվային 1654, կալմիկների Ռուսաստանի կազմ ընդունում 1655, Նարվա և Դորպատի գրավում ռուսների կողմից 1704, Լեհաստանի ընդունում Ռուսաստանի պաշտպանության տակ 1768, Զապորոժիե Սեչի ոչնչացում 1774, ճորտատիրության վերջնական հաստատում Մալոռոսյաում 1783, Ղրիմի միացում 1783, վրաց Հերակլի թագավորի հպատակում 1783, Վրաստանի միացում 1801, Մինգրելիա միացում 1803, Վարշավյան դքսության Ռուսաստանին միացում Լեհաստանի թագավորություն անվանմամբ 1815, Ամուրի շրջանի բռնակցում 1858, Արևելյան Կովկասի գրավում 1859, Արևմտյան Կովկասի գրավում 1864, Տաշքենդի գրավում 1865, Սամարղանդի գրավում 1868, Բուխարա 1868 գրավում եւ այլ»։
Ծագումով ադրբեջանցի հեղինակը խոհեմաբար լռել է Պարսկաստանի և Օսմանյան կայսրության հետ պատերազմներում Ռուսաստանի կողմից նվաճված, բռնի բռնակցված հայկական հողերի եւ հայ բնակչության զանգվածային ցեղասպանության, տեղահանության և վերաբնակեցման մասին։ Այժմ ավարտական ակտն է տեղի ունենում։ Ինչը չես կարող բռնակցել՝ գրավել, խլել, հանձնել թուրքին։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: