Իրանի և Իսրայելի միջև պատերազմի ակնկալիքը, որն իբր պետք է դառնա մեծ պատերազմի և աշխարհի բաժանման սկիզբը, վերածվել է ձանձրալի համակարգչային խաղի։ Այս պատերազմի բեմական բնույթը ծիծաղելի կթվա, եթե իրական սպանված ու հայրենիքից զրկված մարդիկ չլինեին։
Հեռահար և գերճշգրիտ զենքերի հայտնվելը փոխել է պատերազմի դեմքը: Այլևս չկան հազարավոր զորքեր փղերի, ձիերի կամ նույնիսկ տանկերի վրա, որոնք գրավում են հողը, սպանում նրանց տերերին, այդ հողերը շնորհում տիտղոսակիր զինվորականներին, վերածում նրանց օրինական հողատերերի և արիստոկրատիայի, իսկ բնիկ ժողովուրդներին՝ «թագի» հավատարիմ հպատակների:
Հիմա ամեն ինչ այլ է։ Շոյգուն թռչում է Թեհրան, այնտեղից էլ Բաքու՝ իբր հարվածներ չհասցնելու մասին Ալիևին զգուշացնելու համար։ Իրանը դեռ պարզի խնդիրներն Ալիեւի հետ, ում հետ հանդիպումից հետո պայթեցվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռը։ Իսկ թե հիբրիդային պատերազմի պայմաններում Շոյգուն ինչ նոր՝ ոչ ավանդական առաջադրանք է դրել Ալիևի վրա՝ հայտնի չէ։
Արցախը նույնպես պատրաստվում էր «ավանդական» պատերազմի՝ վստահ լինելով, որ ունի բավականաչափ զենք, և ամենակարևորը՝ ռազմական ոգի ու հայրենասիրություն՝ պաշտպանելու իրենց պապերի հողի հանդեպ իրավունքը։ Ամեն ինչ այլ կերպ եղավ՝ 2020 թվականին, Կովսականի զորանոցներին նպատակաուղղված հարվածը, հազարավոր զոհեր, սակրալ Հադրութի գրավումը, բեկում դեպի Շուշի, ռուսական զորքերի մուտք, Արցախի երեք առանցքային շրջանների հանձնում «եռակողմ» հռչակագրի» համաձայն՝ առանց մեկ կրակոցի, կոմունիկացիաների գրավում եւ անջատում, Ալմա-Աթայի հռչակագիր, «Ղարաբաղի ճանաչում» ադրբեջանի կազմում, «Զանգեզուրի միջանցքի» սպառնալիքով Հայաստանի՝ Արցախը ապաշրջափակելուց հրաժարում, Հայաստանի կառավարության հրաժարումը քաղաքական պահանջներից և ազգային իրավունքներից, իսկ 2023 թվականի սեպտեմբերից հետո Հայաստանում՝ արցախցիների քաղաքական իրավունքների ճնշում, ընդհուպ մինչև շանտաժ՝ սոցիալական աջակցության դադարեցումով և ձերբակալություններով։
Անգամ այս քայլերը չհանգեցրին 70 տարի Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ապրած հայերի, այդ թվում արցախցիների քաղաքական իրավունքների վերացմանը։ Այս իրավունքները վեր են բարձրանում ուժի իրավունքից, ինչպես Արարատը վեր է բարձրանում Հայկական լեռնաշխարհում։
Այսպես թե այնպես, հողի ու ժողովրդի ճակատագիրը որոշվելու է ոչ թե զենքի ուժով, այլ քաղաքական պայմանավորվածություններով, եւ ամեն ինչ կախված կլինի ազգային առաջնորդների՝ հայկական իրավունքի ուժը դրսևորելու կարողությամբ և ցանկությամբ։
Հիմա նույն իրավիճակը տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, և Իրանի հարվածի և ԱՄՆ-ի պատասխանի սպասումը գրեթե զավեշտական իրավիճակ է առաջացրել, իսկ նպատակաուղղված հարվածները, ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը, պատերազմի հրահրումը Լիբանանում՝ փյունիկեցիների հայրենիքում՝ նոր բաժանման նախերգանք է։
Արդյո՞ք Իսրայելը և «Ավետյաց երկրի հանդեպ հրեաների իրավունքը» լինելու են աշխարհի նոր բաժանման առանցքը։ Այն փաստը, որ Նեթանյահուն գնում է «վա-բանկ», հուշում է, որ նա վստահ է․ «աշխարհի առանցքը» տեղափոխվում է Իսրայելից:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: