«Ռուսաստանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման և հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին»,- Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, ապա Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ասել է Լավրովը։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, ապա, Լավրովի խոսքով, այստեղ գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված մի շարք եռակողմ պայմանավորվածությունների ոգուն և տառին հետևելն է։ Դրանք ընդգրկում են իրավիճակի բոլոր ասպեկտները, ինչպես նաև այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն՝ վերջնական և ամբողջությամբ կարգավորման համար:
Լավրովն ուղիղ չխոսեց նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, որի վրա արդեն ծիծաղում է ով ասես։
Հիշեցնենք, որ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի՝ «Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն կապաարգելափակվեն։ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով։ Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը»։
Նոյեմբերի 9-ի հայտարարության 7 կետերը խախտվել են Մոսկվայի և Բաքվի կողմից. դա վերաբերում է և՛ բնակիչների անվտանգության պաշտպանությանը (ի դեպ, բոլոր 9 կետերում մի անգամ էլ չեն հիշատակվել հայերը), և՛ Բերձորի միջանցքի գործողությանը, և՛ գերիների, փախստականների վերադարձին և ռուս «խաղաղապահների» գործողությունները։
«Վաղուց բոլորը ծիծաղում էին այս հայտարարության վրա, իսկ վերջերս Հայաստանում Իրանի դեսպանն ասաց, որ նոյեմբերի 9-ի հայտարարություն այլեւս չկա՝ եթե կա, ապա որտե՞ղ է Ղարաբաղը, որտե՞ղ է Լաչինի միջանցքը»,- հարցրեց նա։
Հայաստանի իշխանությունը համառորեն չի ասում, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կորցրել է ուժը, քանի որ հակառակ դեպքում անհրաժեշտ կլինի վերանայել հայտարարության այն միակ կետը, որն ամբողջությամբ իրականացվել է, և վերադարձնել Քարվաճառը, Քաշաթաղը և Ակնան, որոնք հանձնվել են առանց մեկ կրակոցի։ Եթե նոյեմբերի 9-ի մասին հայտարարություն չկա, ապա ինչո՞ւ է Քարվաճառը վերահսկում Բաքուն։ Իսկ եթե կա, որտե՞ղ է Բերձորի միջանցքը։
Լավրով-Քալանթարյանը լավ կանի կողմնորոշվի։