Հայաստանի կառավարության նիստում հաստատվել է սահմանազատման հարցերով Երևանի և Բաքվի համատեղ հանձնաժողովի կանոնակարգը։ Փաշինյանն ասաց, որ տեքստն ուղարկվել է Սահմանադրական դատարան՝ պարզելու դրա համապատասխանությունը Սահմանադրությանը, այնուհետ հարցը պետք է քննարկվի խորհրդարանում։
Կանոնակարգի թեստը վերաբերում է այն սկզբունքներին, որոնց հիման վրա հետագայում կիրականացվի սահմանազատում, և հնարավոր է, որ Սահմանադրական դատարանը փաստաթուղթը ճանաչի Սահմանադրությանը հակասող։ Բայց արդեն ուշ կլինի, քանի որ 2020-24 թվականներին արդեն «սահմանազատման» գործողություններ են իրականացվել՝ առանց որևէ հիմքերի։
Եթե Հայաստանը իրավական պետությյուն է, ապա Սսահմանադրական դատարանը նախ պետք է պարզի, թե 2020-2024 թվականներին ինչի հիման վրա է կատարվել «սահմանազատումը», որոշվել, թե որ հողերն են “մերը” եւ որը “մերը չեն”։ Դակայն Սահմանադրական դատարանը այլդպես էլ չի անդրադարձել հայկական սահմանները փոխելու ակնհայտ ակտերի համապատասխանությանը Սահմանադրությանը։
Խոսքն առաջին հերթին Հայաստանի սահմանների փոփոխման երեք ակտերի և դրանց Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանության մասին է․
1․ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որով Փաշինյանը իր ստորագրությամբ համաձայնել է հանձնել Արցախում ոչ միյն այն տարածքները, որոնք թշնամին գրավել էր ռազմական գործողությունները դադարեցնելու պահին, այլև Քարվարճարի, Քաշաթաղի և Աղդամի շրջանները՝ առանց մեկ կրակոց արձակելու։
2․ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների կողմից 2020 թվականի դեկտեմբերին ստորագրված հուշագիրը՝ Սյունիքում հայկական տարածքները, այդ թվում՝ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը հանձնելու մասին՝ այնտեղ ռուսական զորքերի տեղակայմամբ։
3․ Տավուշի մարզի 4 գյուղերի տարածքների հանձնում 2024 թվականի մայիսին՝ առանց պարտադրող փաստաթղթերի ստորագրման։
Հայկական տարածքների հանձնման այս բոլոր գործողություններն իրականացվել են առանց որևէ իրավական հիմքի, առանց ներպետական ընթացակարգերի, հանրաքվեի, Սահմանադրական դատարանի եզրակացության՝ բացառապես Հայաստանի իշխանության կամայական որոշումների հիման վրա։ Այս գործողությունների արդյունքում Հայաստանը կորցրեց Արցախի տարածքը, որը, ըստ Հայաստանի Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության մաս է։ Եթե Հայաստանի իրավասությունը չտարածվեր Արցախի վրա, Նիկոլ Փաշինյանը չէր ստորագրի Արցախի տարածքին վերաբերող փաստաթուղթ։
Ինչ վերաբերում է երկրորդ ակտին՝ Իրան-Հայաստան ճանապարհի մի հատվածի հանձնմանը, ապա 2020 թվականին ստորագրված հուշագիրը երկար ժամանակ թաքցվում էր, և միայն վերջերս ԱԳՆ-ն ընդունեց նման փաստաթղթի առկայությունը։ Հայաստանի Սահմանադրական դատարանն այդպես էլ չի քննարկել, թե ինչ հիմքով են հայկական տարածքները փոխանցվել Ադրբեջանին։
Երրորդ գործողությունը՝ Տավուշի մարզի գյուղերի հանձնումը, իրականացվել է այն հիմքով, որ գործող իշխանության ղեկավարն այդ տարածքները անվանել է Հայաստանին չպատկանող։ Նման որոշման իրավական հիմքերը չներկայացվեցին, Փաշինյանն ասաց միայն, որ եթե այս տարածքները չզիջենք, պատերազմ կլինի։
Սահմանադրական դատարանը չի քննարկել հայկական տարածքների կամայական հանձնման երրորդ ակտն եւս։
Այժմ, եթե անգամ Սահմանադրական դատարանը չհաստատի Կանոնակարգը, նշված երեք ակտերը կհամարվեն կատարված փաստեր։
Սահմանադրական դատարանը բարձրագույն պատասխանատվություն է կրում սահմանադրական կարգի պահպանման, առաջին հերթին՝ Հայաստանի տարածքային ամբողջականության համար։ Իսկ Սահմանադրական դատարանի փորձերը՝ ձեւացնել, թե ոչինչ չի եղել, եւ այսուհետ ամեն ինչ ճիշտ կլինի, նրան չեն ազատում Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու պատասխանատվությունից։
Փաշինյանի ներկայիս Կանոնակարգն ուղղված է հայկական հողերի հանձնման արդեն իրականացված ակտերը օրինականացնելուն, այլապես Փաշինյանը նախկինում էլ բոլոր երեք ակտերը կուղարկեր Սահմանադրական դատարան պարզելու, արդյո՞ք Արցախի, Սյունիքի և Տավուշի մի մասի հանձնման ակտերը համապատասխանո՞ւմ են Սահմանադրության։
Նաիրա Հայրումյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: