Ալիևը դառնում է ստվերային գործարքների «ավատար». ինչո՞ւ է Ոկրաինան ուրախանում

  • 10:40 07.09.2024

«Ռուսաստանը, Ուկրաինան և եվրոպական կառույցները դիմել են մեզ՝ կապված Ուկրաինայի տարածքով գազի տարանցման շարունակման հետ»,- ասել է Ալիևը՝ Իտալիայում գտնվելու ժամանակ։ Նա նաև ասել է, որ իր երկիրը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։

Հատկանշական է, որ այժմ Իտալիայում է գտնվում նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին, և չի բացառվում, որ գործարք կնքվի։

Միջազգային մասշտաբով «ստվերային գործարքներ» կազմակերպելու գործում Էրդողանի դերը այժմ վստահված է Ալիևին։ Նա պատրաստ է ցանկացած կեղտոտ աշխատանքի։ Հանրային միջազգային նորմերը խախտելը Ալիևի դերն է. նա վաղուց անպատիժ ոտնահարում է բոլոր կարմիր գծերը՝ արժանանալով միայն ծափերի․ տորպեդահարում է ԵԱՀԿ-ն, ԵԽԽՎ-ն, զավթում հայկական հողերը, զրկում Ֆրանսիային իր գաղութներից։ Ալիեւը վերջինն էր, ով տեսել է Իրանի նախագահ Ռաիսիին ավիավթարից առաջ, եւ Պավել Դուրովին՝ Փարիզում նրա ձերբակալությունից առաջ։ Բայց Ալիեւին ոչ ոք հարցեր չի տալիս այդ կապակցությամբ։

Փաստորեն, Արեւմուտքը, իմիտացնելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները եւ արգելելով ռուսական գազի արտահանումն Ուկրաինայի տարածքով, Ալիեւին վարձեց՝ նրա միջոցով նույն ռուսական գազի վաճառքը Եվրոպա ապահովելու համար։

Այս պահին Ալիևն ավելի շահեկան ֆիգուր է Արևմուտքի համար, քան Էրդողանը, ով հրապարակավ ուրվագծեց հակաիսրայելական դիրքորոշումը։ Իսկ Ալիևը Իսրայելի մարդ է. հենց երեկ հաղորդագրություն հայտնվեց, որ Իսրայելից կրկին Բաքու է ժամանել ռազմատրանսպորտային ինքնաթիռ, ըստ երևույթին նոր զենքի խմբաքանակով։ Այսպիսով, Ուկրաինայի ղեկավարության համար նա «սվոյ է»։

Միջազգային լրատվական և քաղաքագիտական ​​տարածքում մեթոդաբար գծվում են բաժանարար գծեր, որտեղ Ուկրաինան ու Իսրայելը միշտ նույն կողմում են, ինչը նշանակում է՝ Իսրաելի ընդդիմադիրների դեմ։ Եթե ​​նույնիսկ դա ի վնաս Ուկրաինայի լինի։

Հիմա, երբ պարզ դարձավ, որ ռուսական նավթն ու գազը հանձնարարվել է, շրջանցելով պատժամիջոցները, Եվրոպա տեղափոխել Ադրբեջանի տարածքով, ակնհայտ է դառնում, թե ինչու է «Զանգեզուրի միջանցքի» հարցը այդքան սրվել։ Դրանում շահագրգռված են թե՛ Ռուսաստանը, թե՛ Արեւմուտքը, թե՛ իսրայելամետ Ադրբեջանը։

Այս կոնսենսուսի շրջանակներում զոհաբերվում է ոչ միայն Իրանը, ինչպես փորձում են ներկայացնել լրատվամիջոցները, և ոչ միայն Հայաստանը, որը շատ շուտով կկորցնի իր հարավային հատվածը։ Ալիևի և Պուտինի հաղթանակը Ուկրաինային կմեկուսացնի եվրոպական հաղորդակցությունից՝ ավելի հեշտացնելով այնտեղ այրված հողի քաղաքականություն վարելը։