Երկու տարի առաջ՝ սեպտեմբերի 13-16-ին, ադրբեջանական կողմը հերթական ագրեսիան ձեռնարկեց Հայաստանի դեմ։ Մի քանի օր շարունակ հրետանային գնդակոծության են ենթարկվել Ջերմուկ հանգստավայրը և Հայաստանի ավելի քան 30 այլ բնակավայրեր։
Տարհանումն իրականացվել է շարունակական հրետակոծության ներքո։
Հայաստանում դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այցելել են Ջերմուկ, արձանագրել ռազմական ագրեսիայի հետևանքները, տարբեր փաստաթղթերում դատապարտել Ադրբեջանի գործողությունները։ Չի արձագանքել միայն Ռուսաստանը, իսկ ՀԱՊԿ-ն անգամ հայտարարությունների մակարդակով հրաժարվեց օգնել Հայաստանին։
Այս ագրեսիայի արդյունքում Բերձորի միջանցքին այլընտրանք համարվող ճանապարհը վերցվել է հսկողության տակ։ Որից բխում էր, որ Արցախի շրջափակման եւ վերջնական գրավման պլանն մտել էր ակտիվ փուլ։
Վերջին երկու տարիների ընթացքում Ջերմուկում խաղաղ կյանքը չի խախտվել. քաղաքի տեսարժան վայրերը գրավում են զբոսաշրջիկներին։ Թեեւ տուրիստական գործակալությունները խոստովանում են, որ նախկինի պես շատ զբոսաշրջիկներ չկան, սակայն այս տարի նրանց թիվը զգալիորեն ավելացել է։
Ջերմուկցիներից մեկը Step1.am-ի հետ զրույցում ասաց, որ ամեն անգամ, երբ լրագրողները կենտրոնանում են 2022 թվականի իրադարձությունների վրա, նրանք վանում են զբոսաշրջիկներին, մինչդեռ Ջերմուկում կյանքը վերականգնված է, ենթակառուցվածքները լիովին գործում են և պատրաստ են ընդունել զբոսաշրջիկներին։
Ալվարդ Գրիգորյան
Զբոսաշրջային Ջերմուկ
Լուսանկարը՝ Վիկտորյա Գրիգորյանի
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: