Где вы, там мир? Ռուսաստանը փորձում է ամրապնդել իր ներկայությունը Հայաստանում

  • 13:00 04.10.2024

Ակցիա Արցախում, 2023, շրջափակում

Դատելով անցնող շաբաթվա իրադարձություններից՝ Ռուսաստանը ձգտում է ամրապնդել իր ներկայությունն ու դիրքերը Հայաստանում։ Իհարկե, ոչ առանց ՀՀ վարչապետի գլխավորած կոլաբորացիոն կառավարության օգնության։

Հոկտեմբերը մեկնարկել է Եվրասիական տնտեսական ֆորումով։ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների “վատթարացման” ֆոնին Հայաստանը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ն տնտեսական ասոցիացիա է, որը չպետք է ունենա քաղաքական, առավել եւս՝ աշխարհաքաղաքական օրակարգ։

Բայց ԵԱՏՄ անդամ մնացած երկրներն առիթը բաց չեն թողնում մի շարք քաղաքական հարցերի շուրջ իրենց դիրքորոշումներն արտահայտելու։ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, մասնավորապես, հայտարարել է, որ «Բելառուսի և Ադրբեջանի համագործակցությունն ուղղված չէ որևէ այլ երկրի դեմ»։ Սա այն նույն Լուկաշենկոն է, ով, փաստորեն, Պուտինի անունից ահաբեկիչ Ալիևին նշանակեց Հարավային Կովկասի «նայող»՝ գովաբանելով նրան «տարածաշրջանում խաղաղություն հաստատելու» համար՝ ըստ երևույթին, ոչ առանց բելառուսական «պոլոնեցիների» օգնության, որոնք 2020 թվականի աշնանը սպանեցին հայ զինվորականներին եւ քաղաքացիական անձանց։

Այսօր Երեւանում մեկնարկել է ԱՊՀ երկրների ազգային անվտանգության ծառայությունների ղեկավարների հանդիպումը։ Բաքվից ներկայացուցչի ներկայության մասին չի խոսվում, սակայն մնացած բոլորը հավաքված են և արդեն հայտարարում են «Արևմուտքի կողմից Ռուսաստանին դուրս մղելու և սեփական զորախումբը Անդրկովկասում տեղակայելու փորձերի մասին»։

Այդ ֆոնին ռուս և ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց «խոսափողներն» սկսեցին միահամուռ հայտարարություններ անել՝ ուղղված հայկական պետականության ոչնչացման քաղաքականության շարունակմանը։

Սկզբում ալիևի «խորհրդական» զուլֆուգարովն ասաց, որ Հայաստանը կարող է վճարել իբր 30-ամյա «Արցախի օկուպացիայի» համար իր տարածքներով, եթե չկարողանա փոխհատուցել գումարով։ Այնուհետև ալիևի խոսափող հաջիևն ասաց, որ Երևանը պետք է «Բաքվին տրամադրի ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների քարտեզները և պատժի մեղավորներին»։

Մենք բազմիցս ասել ենք, որ 90-ականների պատերազմի ժամանակ ադրբեջանցիները չեն հավաքել իրենց մահացածների դիակները, չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմը բազմիցս առաջարկել է նույնիսկ օգնել այդ հարցում։ Ադրբեջանական կողմից միշտ եղել է մերժում։ Ռազմի դաշտերում համաճարակներ չառաջացնելու համար հայկական կողմը միշտ ստիպված է եղել ինքնուրույն թաղել ադրբեջանական զինուժին։

Հիմա արդեն միանգամայն ակնհայտ է ֆաշիստների հեռատեսությունն այս հարցում. նրանք իբր «զանգվածային գերեզմաններ» են գտնում օկուպացված տարածքներում և գնալով ավելի շատ պահանջներ են ներկայացնում Հայաստանին։

Թե ինչու է ՀՀ կառավարությունը լռում և չի հերքում հայ զինվորականների մասնակցությունն այս իրադարձություններին, պարզ չէ։ Ի վերջո, 90-ականներին Արցախի պաշտպանության բանակն է կռվել Արցախի տարածքում։

Քանի որ Հայաստանն ամբողջությամբ լքել է Արցախը, ի՞նչ իրավունքով պետք է «պատժի» որեւէ մեկին։

Ավելին․ ադրբեջանական կողմը Հայաստանին մեղադրում է մուսուլմանական ճարտարապետական ​​հուշարձանները պղծելու մեջ։ Պատմության մեջ ավելի անհեթեթ մեղադրանք դժվար կլիներ գտնել։ Ինչպես հայտնի է (իսկ դա կարելի է ապացուցել արցախցիների հազարավոր վկայություններով), Արցախի տարածքում երբևէ չեն եղել մուսուլմանական ճարտարապետական ​​հուշարձաններ, քանի որ քոչվորների մեջ այդպիսի ճարտարապետություն ընդհանրապես չի եղել։ Իսկ Շուշիի ու այլ վայրերի մի շարք շիական հուշարձաններ պահպանվել ու նույնիսկ վերականգնվել են իրանցի մասնագետների օգնությամբ։

Թե ինչու է Հայաստանը լռում և չի մեղադրում Ադրբեջանին Արցախի տարածքում հայկական ճարտարապետական ​​հուշարձանները, ամբողջ գյուղերը, գերեզմանոցները պղծելու և ոչնչացնելու մեջ, դա նույնպես ֆենոմեն է։

Ասենք, որ բանավոր հայտարարությունների մակարդակով կառավարությունը հրաժարվեց Արցախից (թեև դրա իրավական և քաղաքական իրավունքը չուներ), բայց ինչո՞ւ իշխանությունները չեն հայտարարում, որ իրենք չեն կարող պատասխանատու լինել Արցախի ժողովրդի համար։ Իսկ ինչո՞ւ չեն ասում, որ կապ չունեն այս մեղադրանքների հետ։

Ամենայն հավանականությամբ, բոլոր նման բացահայտ կեղծիքները կրկին թելադրվում են Ռուսաստանի և նրա հանցավոր ղեկավարության կողմից։ Ռուսները չեն կարող թույլ տալ, որ հայերի և ադրբեջանցիների թշնամությունը սառչի և մարի։

Դրա վկայությունն է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովայի հայտարարությունն այն մասին, որ «փախստականների և ժամանակավոր տեղահանվածների թեման արդիական է երկու կողմերի համար»։

Այսինքն՝ Ռուսաստանը Հայաստանում իր գործակալների միջոցով ձգտում է ապահովել իր ռազմական ներկայությունը՝ այժմ ծրագրելով «պաշտպանել» Հայաստան վերադառնակ ցանկացող ադրբեջանցիներին։

Իմանալով ռուսների «բարքերը»՝ կարելի է նույնիսկ ենթադրել, որ նրանք դեմ չեն լինի հայերին վերադարձնել օկուպացված Արցախ, իսկ հետո նորից հայտնվել այնտեղ՝ խեղճ ադրբեջանցիներին «անջատողականներից» պաշտպանելու համար։

Թվում է, թե ռուս-թուրքական-ադրբեջանական եռյակն այլեւս չի կարող զարմացնել ստորությամբ ու ամբարտավանությամբ, բայց ոչ, ամեն անգամ հատակն ավելի ու ավելի է կոտրվում։

Այս ամենն առանց պատճառի չէ. նրանք հանցակիցներ ունեն Հայաստանի իշխանության և ընդդիմության մեջ, էլ չեմ խոսում այսպես կոչված «միջազգային հանրության մասին»։ Հակառակ դեպքում մոլորակը չէր հայտնվի  բացահայտ ֆաշիստների ակցանում, որոնց համար մարդկային կյանքը պարզապես աշխարհն իրենց տակով անելու միջոց է։ Ոչ առանց, իհարկե, ֆինանսական կորպորացիաների մասնակցության։

Մարգարիտա Քարամյան

f