Նարիշկինի այցից հետո Ալիեւը “մատ թափ տվեց” ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Հայաստանի հասցեին

  • 21:10 04.10.2024

Բաքվում ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Նարիշկինի հետ հանդիպումից եւ արեւմտյան երկրների կողմից վտանգի մասին հայտարարելուց հետո Ալիեւը եկավ Իրանի սահման՝ Ջաբրաիլ եւ մատ թափ տվեց ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Հայաստանի հասցեին։    

«Մենք մեր ուզածին հասանք՝ առանց որևէ մեկից վախենալու, որևէ մեկին հաշվի չառնելով», – հայտարարել է նա, փորձելով թաքցնել “կոմպլեքսները”։ Չէ որ առննվազն Թուրքիան եւ Ռուսաստանը “խոստովանել են”, որ օգնել են Ալիեւին։

«Այսօր առավոտյան ինձ տեղեկացրին, որ 60 հայամետ կոնգրեսականներ դիմել են Ամերիկյան կառավարությանը՝ Ադրբեջանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու խնդրանքով։ Երբ նայեցի այդ փաստաթղթին, կռահեցի, որ դրա հեղինակն ու հասցեատերը միևնույն մարդն է՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը», – նշել է Ալիեւը։

«Միացյալ Նահանգները շահարկում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները։ Մեր հանդեպ սահմանափակումներ մտցրին 1992-ին, երբ կորցնում էինք մեր հողերը, հետո, 2001-ին չեղարկեցին։ Քանի դեռ Աֆղանստանում էին, և մենք նրանց պետք էինք, ու Ամերիկայի նախագահները ամեն տարի չեղարկում էին այդ պատժամիջոցները։ Հիմա, երբ աշխարհի աչքի առաջ փախել են Աֆղանստանից, վերականգնում են մեր նկատմամբ սահմանափակումները, ու դրանից հետո մեզ ասում՝ ամրապնդենք բարեկամությունը։ Ի՞նչ բարեկամության մասին կարող է խոսք լինել». – հայտարարել է նա։

Ալիևը նաև արևմտյան մյուս երկրներին, հատկապես Ֆրանսիային է քննադատել՝ հորդորելով հեռու մնալ Հարավային Կովկասից։

«Ես նաև Հայաստանին եմ նախազգուշացնում՝ այստեղ կանգնած․ դադարեցրեք այդ վտանգավոր խաղերը։ Մի կողմից խոսում են խաղաղությունից, մյուս կողմից՝ զանգվածաբար զինվում։ Ո՞վ է նրանց զենք տալիս՝ Ֆրանսիան ու նրա նման՝ հակաադրբեջանական երկրները։ Ինչո՞ւ են այդ զենքը ձրի տալիս։ Որքան էլ փորձեն, ոչնչի չեն հասնի։ Թող հանգիստ թողնեն Հարավային Կովկասն ու գնան, զբաղվեն իրենց խնդիրներով։ Սա իմ նախազգուշացումն է, և կարծում եմ, նրանք, որ կհետևեն իմ խորհրդին, չեն սխալվի», – նշել է Իլհամ Ալիևը։

«Պաշտոնական Բաքվի վերջին շրջանի հայտարարություններն առնվազն մի շարք կարևոր հարցեր են առաջացնում», – այսօր արձանագրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը, առանձնացնելով դրանցից երկուսը․ «Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու պայմանավորվածություններից: Եվ երկրորդ՝ արդյոք Ադրբեջանը հրաժարվում է Խաղաղության օրակարգից»:

«Երևանը որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը, իր օկուպացված տարածքներն էլ չի պատրաստվում վերադարձնել ռազմական ճանապարհով», – հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը:

Ալիեւի սպառնալիքները պատահական չեն հնչել Նարիշկինի հետ հանդիպումից հետո՝ Իրանի սահմանին։ Մոսկվան, Բաքուն եւ Անկարան խափանում են Իրան-Արեւմուտք հնարավոր համաձայնությունը եւ ակնհայտորեն նախապատրաստվում Իրանի հնարավոր “անկմանը”։ Չի բացառվում՝ ԱՄՆ-ից Ալիեւին զգուշացրել են հանկարծ չխառնվել գործընթացներին։ Ամերիկյան կոնգրեսմենների նամակը ակնհայտորեն ուղված է Բաքվին ռուս-թուրքական պլանից զսպելուն։ 

Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանը տարորինակ է․ եթե Բաքուն պատասխանի, որ հրաժարվում է նախկին պայմանավորվածություններից, ո՞րն է լինելու Հայաստանի քայլը։ 

f