«ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Միջոցառումը տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի նախօրեին»,- հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Բաքվի ԱԳՆ-ն էլ հայտարարեց, որ Ջեյհուն Բայրամովը կմեկնի Մոսկվա։
Մոսկվայում տեղի կունենա նաև ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը, և թեև Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին դեռևս չի հայտարարվել, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից հետո Փաշինյանի այցը Մոսկվա «տրամաբանական» է թվում։
ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահող երկրներից Մոսկվան դառնում է միակ վայրը, որտեղ Փաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել և «խաղաղության պայմանագիր» կնքել՝ 2020 թվականի պատերազմից առաջ գրված «սցենարով»։
Ալիևը մերժում է ֆրանսիական առաջարկները, իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա բանակցությունների վերջին փուլը Միրզոյանի և Ալիևի միջև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ձախողված էր հռչակվել։ Բացի այդ, ընտրություններից 1 ամիս առաջ Բայդենի վարչակազմը դժվար թե ժամանակ ունենա Հարավային Կովկասի համար։
Մոսկվայի «միջնորդության» համար հարթակը “մաքրված” է։ Եւ եթե Ալիևը բացահայտ է մերժում արևմտյան միջնորդությունը, ապա Փաշինյանը խաղում է «լավ տղայի» դեր՝ նա համաձայնում է արևմտյան միջնորդությանը, բայց միայն Ռուսաստանի օրակարգով՝ 1991 թվականի սահմանները, Հայաստանի համաձայնությունը մշտական զիջումների հանուն “խաղաղության”, Ալիևի դեմ իրավական և քաղաքական պատժամիջոցներից հրաժարում և այլն։
Փաշինյանի ձեռամբ արեւմտյան առաջնորդները հայտարարում են խորհրդային սահմանների, Ստալինի որոշումների եւ ռուսական Գխավոր շտաբի քարտեզների անձեռմխելիության եւ անվերապահության մասին։ Հետո Պուտինն ու Լավրովը, խոսելով խորհրդային սահմանների մասին, հղում են անում Միշելին եւ Բլինքենին։
Վերջին օրինակը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն էր Փարիզում, որը կրկին հաստատել է “Ալմաթիի” հռչակագիրը եւ 1991 թ․սահմանները Հայաստանի համար։