Գերմանիայից և Հայաստանից հնագետների խումբը հայկական Արտաշատ քաղաքի մոտ հայտնաբերել է վաղ քրիստոնեական շրջանի նախկինում անհայտ եկեղեցու ավերակներ։ Շինությունը թվագրվում է 4-րդ դարով և Հայաստանի ամենահին տաճարն է, որի գոյությունը հաստատել են հնագետները։
Այսպիսով, եկեղեցում հայտնաբերված փայտե հարթակների մնացորդները վերագրվել են 4-րդ դարին՝ ռադիոածխածնային թվագրման միջոցով։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ սենյակն ուներ պարզ շաղախված հատակ և հախճապակյա սալիկներ: Մարմարի գտածոները ցույց են տալիս, որ եկեղեցին շքեղ զարդարված է եղել Միջերկրական ծովից բերված այս նյութով։
Սա «վաղ քրիստոնեության սենսացիոն վկայությունն է Հայաստանում», – ընդգծեց հետազոտական խմբի ղեկավար, հնագետ Ախիմ Լիխտենբերգերը Մյունստերի համալսարանից։
Այս տարածաշրջանում նախկինում ութանկյուն եկեղեցիներ չեն տեսել, սակայն նման կառույցները հնագիտական հանրությանը քաջ հայտնի են Միջերկրական ծովի արևելյան մասում, որտեղ դրանք հայտնվել են 4-րդ դարում, պարզաբանեց ՀՀ ԳԱԱ Մկրտիչ Զարդարյանը։
Ըստ ավանդության՝ հայոց թագավոր Տրդատ III-ը 13 տարի գերության մեջ է պահել Սուրբ Գրիգոր Լուսավորչին Արտաշատի շրջակայքում՝ մինչ 301 թվականին նրա կողմից քրիստոնեություն ընդունելը։ Հայտնաբերված ավերակներից ընդամենը մեկ քայլի վրա է գտնվում Խոր Վիրապի հնագույն վանքը, որը հիշեցնում է, որ Հայաստանը առաջին քրիստոնյա պետությունն է աշխարհում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: