2020 թվականի Ղարաբաղյան պատերազմը զգալի տեղաշարժ առաջացրեց Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության մեջ՝ փաստացիորեն ոչնչացնելով անվտանգության համակարգը, որը գոյություն ուներ 1994 թվականից մինչև 2020 թվականը։
Վեց օր է անցել այն պահից, երբ Իսրայելի ռեժիմը հարձակվեց Իրանի վրա, սակայն չնայած իսլամական աշխարհում և տարածաշրջանում այս արարքի համատարած դատապարտմանը, Ադրբեջանը դեռևս չի դատապարտել այդ ագրեսիան:
Իրաքից և Թուրքիայից մինչև Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և Բահրեյն բոլորը դատապարտեցին Իսրայելի ագրեսիան:
Թերևս Իսրայելի հարձակումը շաբաթ օրը (26 հոկտեմբերի, 2024թ.) հարմար ցուցանիշ է հարևան կառավարությունների և Թել Ավիվի միջև հարաբերությունների բարդությունն հասկանալու համար:
Թեև տարածաշրջանի մի շարք ոչ ինքնիշխան կառավարություններ քայլեր են ձեռնարկել Իսրայելի ռեժիմի հետ հարաբերությունները բարելավելու համար, իսկ որոշ այլ երկրներ՝ չնայած թույլ կառավարմանը, դիմակայել են ճնշումներին, Ադրբեջանի կառավարությունը, չնայած իր հողի և անկախության նկատմամբ հարաբերական ինքնիշխանությանը, գիտակցաբար և միտումնավոր է շարժվել է դեպի Թել Ավիվի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ։
Մինչդեռ Իսրայելի հետ կապված առաջատար երկրները Թել Ավիվի հետ այնքան տարօրինակ հարաբերություններ չունեն, ինչպիսին Բաքուն է։ Եգիպտոսից և Հորդանանից մինչև ԱՄԷ և Բահրեյն կառավարությունների և Իսրայելի հարաբերությունները բնութագրվում են ոչ այնքան խորն ու լայն կապերով, որքան Ադրբեջանում:
Թեհրանի դեմ Թել Ավիվին շանտաժի ենթարկելու Բաքվի ռեժիմի պատմությունն այնքան երկար է, որ այն թաքցնել չի կարելի։ Հենց այս պատճառով է, որ Թեհրանում Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո Բաքվի ռեժիմը, վախենալով Իրանի պատասխանից, հայտարարեց, որ Իսրայելն իր տարածքում բազա չունի։ Հայտարարությունը հերքվեց երկու օրից էլ չանցած, երբ Սիոնիստական բանակի ներկայացուցիչները իրենց զինվորներին դուրս կանչեցին Ադրբեջանի տարածքից:
Չնայած պնդում էին, որ այդ զինվորները լեռնային հրեաներ էին, որոնք բնակվում էին Ադրբեջանում և պարբերաբար մեկնում էին Ադրբեջան, իրականությունն այլ էր։
Այժմ, Իսրայելի ռեժիմի իրանական տարածք ներխուժելուց հետո, երկրները, որոնք իրենց անվտանգությունը վստահել են օկուպանտներին և իրենց ռազմակայանները վարձակալել են նրանց, պետք է ավելի զգուշանան Իրանի հնարավոր պատասխանից, քան ցանկացած այլ երկիր:
Իսրայելի ռեժիմը և Կովկասի ռազմավարությունը»
Կարնեգիի Մերձավոր Արեւելքի կենտրոնի մանրամասն ուսումնասիրության համաձայն՝ նոր դարի առաջին տասնամյակի վերջում Սիոնիստական ռեժիմի փոխգործակցությունը Կովկասի երկրների հետ ակտիվացել է։ Իսրայելի վարչակարգի քաղաքականությունն այս տարածաշրջանում անցել է երկու հիմնական փուլով։ Առաջին փուլը մինչև 2008 թվականը պետք է կենտրոնանար Վրաստանի վրա, որի ընթացքում իսրայելցիները վարժեցրին վրացական բանակը և թույլ տվեցին ռազմական ընկերություններին առաջադեմ սարքավորումներ և անօդաչու սարքեր վաճառել երկրին: Սակայն 2008 թվականին Հարավային Օսիայի պատերազմից հետո Սիոնիստական ռեժիմը ստիպված էր նվազեցնել այդ աջակցության մակարդակը՝ Ռուսաստանին չհրահրելու համար։ Դրա փոխհատուցման համար Սիոնիստական ռեժիմն ուժեղացրեց իր ռազմավարական ներկայությունը Ադրբեջանում։
Ադրբեջանը ապաստան է Մոսադի համար
Երկրորդ փուլը Կովկասում Սիոնիստական ռեժիմի փոխգործակցությունն էր Ադրբեջանի հետ. երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը հասել է մոտ 4 մլրդ դոլարի։ Սիոնիստական ռեժիմը գնում է ադրբեջանական նավթ և ծրագրում է առաջիկա տասնամյակում այս երկրից ներկրել 12 միլիարդ խորանարդ մետր գազ։
Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի զեկույցի համաձայն՝ 2017-2020 թվականներին ադրբեջանական բանակին սպառազինությունների մոտ 60%-ի մատակարարման պատասխանատվությունը կրում է Սիոնիստական ռեժիմը:
Մյուս կողմից, Թել Ավիվն իր նավթի կարիքների մոտ 40%-ը մատակարարել է Ադրբեջանից։
2022 թվականի հոկտեմբերին Սիոնիստական ռեժիմի պաշտպանության նախկին նախարար Բենի Գանցը գաղտնի ուղևորություն կատարեց Ադրբեջան, որտեղ ստորագրեց մի շարք ռազմական և անվտանգության համագործակցության համաձայնագրեր։
«Մաարիվ» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանը «Մոսադի» հենակետն է, և Սիոնիստական ռեժիմն օգտագործում է Իրանի հետ Ադրբեջանի աշխարհագրական հարևանությունը՝ վերահսկելու այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները:
Իրանը բազմիցս մեղադրել է հարեւան երկրին լրտեսությանը նպաստելու մեջ։ Նշենք, որ Սիոնիստական ռեժիմը Ադրբեջանին օգնում է նաեւ կիբերանվտանգության ոլորտում։
Ահաբեկչության դեմ պայքարի հետազոտությունների եվրոպական կենտրոնը հայտնել է, որ վերջին 7 տարիների ընթացքում Սիոնիստական ռեժիմից Ադրբեջան ռազմական տեխնիկա է տեղափոխել մոտ 92 բեռնատար ինքնաթիռ։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը բազմիցս մեղադրել է Սիոնիստական ռեժիմին Ադրբեջանի Հանրապետության տարածքը Իրանի ազգային անվտանգությանը սպառնացող ասպարեզի վերածելու փորձի մեջ։
Ըստ Շիմոն Պերեսի՝ Իսրայելը Ադրբեջանը դիտարկում է որպես Մեծ Մերձավոր Արևելքում Իրանի ազդեցությունը սահմանափակող հիմնական գործոն, և Կարնեգի կենտրոնը նաև ընդունում է, որ Սիոնիստական ռեժիմը Ադրբեջանը դիտարկում է որպես կենսական գործընկեր Իրանին շրջապատելու իր ռազմավարության մեջ:
Ինչո՞ւ են Բաքվի զիջումները Թել Ավիվին հակասում Իրանի ազգային անվտանգությանը
Վերջին տասնամյակների ընթացքում Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները տատանվել են հանգստության և լարվածության միջև:
Այս տատանումների պատճառը մի կողմից Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն է, մյուս կողմից՝ Սիոնիստական ռեժիմին Ադրբեջանի մերձեցումը: Այս մոտիկությունը մտահոգություն է առաջացրել իրանցիների մոտ։ Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը ցույց է տալիս, որ Բաքուն լուրջ սպառնալիք է դարձել Իրանի համար, հատկապես Թել Ավիվի հետ սերտ հարաբերությունների ավելացման մասին որոշ դրսեւորումներից հետո։
Այդ դրսեւորումները ներառում են Թել Ավիվի ազդեցության ընդլայնումը Բաքվի քաղաքական անվտանգության և հետախուզական կառույցում, ինչպես նաև իսրայելական ռեժիմի տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայության ուժեղացումը։
Իրանը մտահոգությամբ է նայում Ադրբեջանին և տարածաշրջանային մակարդակով Իրանը շրջապատելու նրա ջանքերին՝ որպես Թեհրանի վրա Վաշինգտոնի պատժամիջոցների և ճնշման մաս:
Ռազմական ոլորտում սերտ համագործակցություն
Թել Ավիվն ու Բաքուն գաղտնի բիզնես հարաբերություններ ստեղծեցին, իսկ Ադրբեջանը դարձավ իսրայելական զենքի արդյունաբերության բազմամիլիարդանոց շուկա:
2011 թվականին համագործակցությունն ամրապնդվեց 1,6 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրով, որը ներառում էր Barak հրթիռային համակարգը և Searcher and Heron անօդաչու թռչող սարքերը Իսրայելի օդատիեզերական արդյունաբերությունից (IAI):
Այս համագործակցության նախագծերի թվում էր նաև Ռազմարդյունաբերության նախարարության և իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության համատեղ նախագիծը՝ անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար։
Զեկույցները ցույց են տալիս, որ 2016-ից 2021 թվականներին Ադրբեջանը Սիոնիստական ռեժիմից ներմուծել է իր զենքի 69%-ը։
Սիոնիստական տեխնոլոգիական ընկերությունները Բաքվին տրամադրել են նաև առաջադեմ լրտեսական տեխնոլոգիաներ, ներառյալ Pegasus լրտեսող ծրագրերը:
Բացի այդ, Սիոնիստական ռեժիմին պատկանող Elta Systems ընկերությունը Բաքվին տրամադրել է Լեռնային Ղարաբաղի ամբողջական թվային քարտեզները՝ ադրբեջանական ուժերին տալով զգալի առավելություն Հայաստանի դեմ պատերազմում իրենց գործողություններում։
Ադրբեջանում «խելացի գյուղերի» վտանգները
2020 թվականի Ղարաբաղյան պատերազմը զգալի փոփոխություն է առաջացրել Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության մեջ՝ փաստացի ոչնչացնելով անվտանգության համակարգը, որը գոյություն ուներ 1994 թվականից մինչև 2020 թվականը։ Այս պատերազմը մեծացրեց Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում, սակայն Իրանի համար ամենակարեւոր խնդիրը ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով նոր գրավված հողերում Իսրայելի հայտնվելն էր։
2010 թվականի սկզբից Ադրբեջանը ռազմական և անվտանգության ոլորտում ամուր համագործակցություն է հաստատել Սիոնիստական ռեժիմի հետ։ Սակայն Իրանի հետ 135 կիլոմետրանոց սահմանի վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից հավաստիացրել է Թեհրանին, որ այդ տարածքները չեն օգտագործվի հակաիրանական գործունեության համար։ Բայց 2020 թվականի պատերազմը զգալիորեն փոխեց այս իրավիճակը, և Ադրբեջանը թույլատրեց Սիոնիստական ռեժիմին մտնել այդ հողեր՝ վերակառուցման աշխատանքների և խելացի գյուղերի ստեղծման պատրվակով։
Իրանը կարծում է, որ Սիոնիստական ռեժիմին ադրբեջանական հողերը շահագործելու հրավիրելով՝ Բաքուն փոխեց ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում և բացահայտ հակաիրանական դիրքորոշում ընդունեց։
Խելացի գյուղերը թաղամասեր կամ փոքր գյուղեր են, որոնք ինտեգրված մոտեցում են ցուցաբերում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմանը իրական ժամանակի վերլուծությամբ՝ խրախուսելու կայուն տնտեսական զարգացումը, սակայն Ղարաբաղի տարածաշրջանում խելացի գյուղերը ծածկոց են Սիոնիստական ռեժիմի տվյալների բազաներ ստեղծելու համար:
Իրանի մոտ իսրայելական բազայի ստեղծում
Haaretz-ը հայտնում է, որ հետաքննությունը պարզել է, որ Սիոնիստական ռեժիմը Ադրբեջանին վաճառել է միլիարդավոր դոլարների ռազմական տեխնիկա՝ նավթի և Իրանի սահմանին գտնվող բազայի դիմաց։ Պարբերականը մեջբերում է արտասահմանյան աղբյուրների խոսքերը. «Ադրբեջանը Մոսադին թույլ է տվել ստեղծել առաջադեմ բազա, որը թույլ է տալիս հետախուզական կազմակերպությանը ուշադիր հետևել, թե ինչ է կատարվում Իրանում։ Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները ստեղծել են օդանավակայան՝ օգնելու Իսրայելին, եթե նա որոշի հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա»։
Պարզվել է նաև, որ «Մոսադի զինյալները, ովքեր գողացել են Իրանի միջուկային արխիվը, այն Ադրբեջանի միջոցով փոխանցել են Իսրայել»։
Ադրբեջանի հետ սահմանի մոտ սիոնիստական ավիաբազայի առկայությունը ցույց է տալիս, որ կովկասյան տարածաշրջանը գործնականում մտել է Սիոնիստական ռեժիմի ազդեցության գոտի՝ Իրանը շրջապատելու և նրա դեմ նոր ճակատ ստեղծելու փորձով։
Թել Ավիվը պնդում է, որ Կովկասում իր ազդեցությունը հակասում է Թեհրանի ազդեցությանը Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Եմենում, Գազայի հատվածում և Արևմտյան ափին, ինչը հանգեցրել է ռեժիմի պաշարմանը:
Կիբերպատերազմ
Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմական և անվտանգության հարաբերությունները զգալիորեն զարգացել են։ Այս համագործակցությունը հատկապես կարևոր է կիբերանվտանգության ոլորտում, որտեղ Սիոնիստական ռեժիմն օգնել է Ադրբեջանին ուժեղացնել իր ռազմական կարողությունները։
Օրինակ, իսրայելական NSO Group ընկերությունը Ադրբեջանին է տրամադրել Pegasus լրտեսող ծրագրերը։
2022 թվականի նոյեմբերի 17-ին Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին Սիոնիստական ռեժիմի հետ համագործակցությամբ կիբերանվտանգության կենտրոն ստեղծելու պլանների մասին։ Այս կենտրոնը ստեղծվելու է կիբերանվտանգության ոլորտում մասնագետներ և թրեյներներ պատրաստելու համար, և դրա նպատակն է առաջիկա երեք տարում պատրաստել ավելի քան 1000 մարդ։
Այս գործողությունը հստակ ցույց է տալիս Ադրբեջանի ցանկությունը՝ ուժեղացնել իր կիբերանվտանգության ենթակառուցվածքը և նվազեցնել կիբեր սպառնալիքներից առաջացած ռիսկերը։ Իրանը տարիներ շարունակ կիբերպատերազմի մեջ է Սիոնիստական ռեժիմի հետ, և Թեհրանը հայտարարել է, որ լիովին պատրաստ է Թել Ավիվից ցանկացած կիբերհարձակման:
Որոշ ուսումնասիրություններ մատնանշում են Իրանի և Սիոնիստական ռեժիմի միջև կիբերպատերազմի զարգացումը և ասվում է, որ երկու կողմերի միջև մարտադաշտն ընդլայնվել է մինչև կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքները:
Թարգմանեց Էրֆան Լաջևարդին
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: