Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք՝ Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստին։ Հիշեցնենք, որ Ստեփանակերտի խնդրանքով Երևանը դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հրատապ քննարկել Արցախում տիրող իրավիճակը և Բերձորի միջանցքի ապաշրջափակման հարցը։ Նիստը նախատեսված է օգոստոսի 16-ին։
Ի՞նչ է պահանջում Հայաստանը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Հայաստանի ներկայացուցչի նամակը պարունակում էր բացառապես մարդասիրական պահանջներ՝ առանց քաղաքական և իրավական պահանջների։ Հայկական օրինական իրավունքների և պահանջների մասին հայտարարությունները կհակասեն Փաշինյանի «խաղաղության օրակարգին», ըստ որի հայկական շահերը հետևողականորեն զիջում են։ Մինչդեռ Բաքուն և Մոսկվան բազմաթիվ անգամ խոստովանել են իրենց մեղքերը, “հիմնավորելով” ՄԱԿ-ին Հայաստանի օրինական դիմումը։
Առաջին կետը՝ հակամարտության ուժային լուծումն է, որն Ալիևը բազմիցս խոստովանել է։
Պատերազմից անմիջապես հետո՝ այն ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարեց, որ «տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ուժի կիրառման արդյունք է։ Այս փուլում Հայաստանի և Արցախի համագործակցությունն առանցքային նշանակություն ունի»-, ասել է Այվազյանը, ով 2021 թվականի հունվարին եղել է Ստեփանակերտում։
Այսպիսով, պատերազմից անմիջապես հետո Հայաստանը վճռական էր տրամադրված մեղադրել Բաքվին հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու մեջ, ինչը միջազգային հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտում է։ Նշաձողը դրվեց, բայց Երևանը փոխարինեց Այվազյանին և իջեցրեց բոլոր հնարավոր նշաձողերը։ Այժմ Երևանը միայն «բարոյական պատասխան» է տալիս Ալիևի խոստովանությանը։
“Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ «պատերազմում հաղթելն իր կյանքի նպատակն էր, իր քաղաքական կյանքի նպատակը…» հստակ ցույց է տալիս, թե ինչպես է անպատժելիությունը կանաչ լույս վառում նոր հանցագործությունների համար»,- պարզապես ասում է Հայաստանի փոխարտգործնախարար Կոստանյանը։ Այն ինչ նորմալ պետությունում դա Բաքվի դեմ իրավա-քաղաքական գործընթացի սկիզբ կդառնար։
Արարատ Միրզոյանը պարտավոր է կրկին բարձրացնել նշաձողը և ՄԱԿ-ում հայտարարել Ադրբեջանի կողմից՝ Մոսկվայի և Անկարայի աջակցությամբ միջազգային իրավունքի սկզբունքների կոպիտ խախտման և ահաբեկչական պատերազմի արդյունքների չճանաչման մասին։
Ինքը՝ Միրզոյանը, հայտարարել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ կլինեն միջազգային երաշխիքներ»։ «Գետնի վրա, ինձ թվում է, անհրաժեշտ կլինի միջազգային հանրության ներկայացուցիչների, ՄԱԿ-ի գրասենյակի ներկայությունը։ Ադրբեջանի հռետորաբանությունը, ագրեսիվ քաղաքականությունը ցույց են տալիս, որ Ղարաբաղում նույնիսկ խաղաղապահների կարիք կա»,- գարնանը հայտարարեց Միրզոյանը։
Արարատ Միրզոյանը պարտավոր է պահել այս նշաձողը և պահանջել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն։
Բաքվի արձագանքը Հայաստանի՝ ՄԱԿ-ին ուղղված դիմումին վկայում է այն մասին, որ Բաքուն վախենում է իրավական պահանջներից և մեղադրանքներից, որոնց դեմ Ալիևն անզոր է։
Ադրբեջանի ժողովրդական ճակատի հիմնադիրներից Զարդուշտ Ալիզադեն ասել էր, որ պատերազմի առաջին փուլում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվել է բանաձևի նախագիծ, որին աջակցել են Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը։ «Նախագծի էությունն այն էր, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները։ Եթե Ադրբեջանն անմիջապես չդադարեցներ պատերազմը, ապա կընդունվեր նոր բանաձևի նախագիծ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չէր ճանաչի Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»,- ասել է Ալիզադեն։ Բաքուն ընդունում է, որ 90-ականների սկզբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր 4 բանաձևերը ժխտում էին Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»։
Հայաստանում «դուխով» իշխանության եկած ուժը ցուցադրում է «դուխի» ամենացածր մակարդակը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: