«Մենք տեղեկացել ենք այդ որոշման մասին և պատրաստվում եք ուսումնասիրել այն», – «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս են գնահատում Հայաստանի կառավարության որոշումը, որով հավանություն տրվեց Եվրամիությանը (ԵՄ) Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին, ասաց ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
Նա նշեց, որ Եվրամիությունը շատ սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ և աշխատում է խորացնել դրանք։
«Ինչպես գիտեք, մենք բանակցում ենք գործընկերության նոր օրակարգի շուրջ։ Ինչպես նաև մենք հայտարարել ենք «Դիմակայունություն և աճ» ծրագիրը, որի իրականացման փուլում ենք», – նշեց ԵՄ դեսպանը։
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցելու գործընթացի սկզբի մասին օրինագծին անսպասելիօրեն նույնիսկ ԵՄ-ի համար։ Քայլը համաձայնեցված չէր, հակառակ դեպքում նույն օրը Հայաստան ժամանած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն գոնե մեկ բառով կանդրադառնար դրան։
Միակ “արձագանքը” եղավ այն, որ Եվրահանձնաժողվը հայտարարեց, թե պատրաստվում է Հայաստանում ԵՄ առաքելության ժամկետը երկարացնել եւս 2 տարով, իսկ Արարատ Միրզոյանը նշեց, որ քանի չկան սահմանազատված սահմաններ, ԵՄ առաքելության կարիքը կա։ Իմա՝ մոտակա 2 տարում “սահմանազատում” չի լինի։
Մյուս կողմից, խոսվեց ինչ-որ գումարային աջակցության մասին։
Արեւմտյան ԶԼՄ-ները Հայաստանի որոշման մասին հարցականով են գրել, չզարգացնելով թեման, Բաքուն եւ Անգորան չեն արձագանքել, իսկ Մոսկվան ձեւի համար Հայաստանին “ընտրության առաջ” է դրել ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ։
Նույնիսկ արեւմտամետ գործիչները Հայաստանում նշել են, որ օրինագծի հավանությունը ժամանակավրեպ եւ կիսատ քայլ է, որը ավելի շատ կվնասի Հայաստանին, քան կօգնի։
“Չեմ հավատում”, ասում է ԵՄ դեսպանի դեմքը (լուսանկարում)։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: