Մարդիկ լքել են ԿԽՄԿ գրասենյակը. Լենցովի պատասխանին կսպասեն մինչև երեկո

  • 17:16 19.08.2023

Շիրակի մարզում օգոստոսի 16-ին տեղի ունեցած ավտովթարից մահացած Հելեն Դադայանի հարազատներն, որոնք այսօր առավոտյան պիկետ էին անում ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի մոտ, լքել են գրասենյակի տարածքը։

Հարազատներից մեկը Step1.am-ի թղթակից Ալվարդ Գրիգորյանին ասաց, որ ԿԽՄԿ-ն ասել է, որ չեն կարող օգնել իրենց՝ Հելենի աճյունով դագաղը տեղափոխել Արցախ։

Առավոտից արևի տակ հավաքված մարդիկ մտել էին ԿԽՄԿ գրասենյակ՝ ծառերի ստվերի տակ պատասխան սպասելու համար։ Հավաքվածները գրասենյակի աշխատակիցների համար ոչ մի վտանգ չեն ներկայացրել։

Հարազատները պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ հանդիպել են Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ Լենցովին, ով խոստացել է մինչ այսօր գիշեր պատասխանել՝ կա՛մ աճյուններով դագաղը, որը այժմ գտնվում է Գորիսում, կբերեն Արցախ, կա՛մ Գորիս կուղեկցեն ծնողներից մեկին, ով կզբաղվի երիտասարդ աղջկա հուղարկավորությամբ։

f