Օտարերկրյա զորքերի՝ որպես խաղաղապահների ներմուծումը «Ռուսաստանի պատմական տարածքներ» կարող է հանգեցնել Մոսկվայի և ՆԱՏՕ-ի ուղղակի բախման, իսկ հետո՝ երրորդ համաշխարհային պատերազմի. «Եվրոպայում խելամիտ քաղաքական գործիչները» հասկանում են դա, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար և պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն։
«2024 թվականի նոյեմբերին փոփոխություններ են կատարվել միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության հիմունքներում, որոնց համաձայն Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք իր կամ Բելառուսի Հանրապետության դեմ ագրեսիայի դեպքում, այդ թվում՝ սովորական զենքի կիրառմամբ»,- հիշեցրել է Շոյգուն։
Նախկին նախարարի խոսքով՝ «խաղաղապահներ» բառն օգտագործվում է «իրական նպատակները թաքցնելու համար, այն է՝ վերահսկողություն Ուկրաինայի տարածքի և նրա ռեսուրսների նկատմամբ։ Ավելի ճիշտ կլինի նման կոնտինգենտին անվանել զավթիչ կամ օկուպանտ»,- կարծում է նա։
Շոյգուն նաև նշում է, որ Ռուսաստանը դեմ է եղել Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությանը դեռևս ռազմական գործողությունների սկսվելուց առաջ, և հատուկ գործողությունը «սկսվել է հիմնականում այդ սպառնալիքի պատճառով՝ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Ուկրաինայում՝ մեր պատմական տարածքում», – ասում է նա։