2020 թվականի պատերազմի ընթացքում տեղեկատվական դաշտում կրած պարտությունը ազդակ էր Արցախի ղեկավարության համար քայլեր ձեռնարկելու ոլորտի բացերը լրացնելու համար։
Հետպատերազմյան 3 տարիների ընթացքում տեղեկատվական ոլորտում կատարվեց մեծ աշխատանք, ինչպես պետական, այդպես էլ մասնավոր մակարդակով, ինչը, հարկ է նշել, որ այդքան էլ էֆֆեկտիվ չէր, քանի որ մենք դեռ ունենք Արցախում տեղի ունեցողը արտաքին աշխարհին հասցնելու խնդիր։
Որպես օրինակ կարող ենք հիշել Արցախի տոտալ շրցափակման առաջին ամիսները, երբ ամբողջ աշխարհը ընդունում էր Ադրբեջանի դիրքորոշումը այն մասին, որ շրջափակում չկա։ Միայն վերջին ամիսներին արտասահմանյան մեդիայում սկսեց նկատվել դիրքորոշման փոփոխություն և Արցախում տիրող իրավիճակի ճշգրիտ նկարագրություն, ինչը մեծ մասամբ Արցախում գործող անկախ լրատվամիջոցների, լրագրողների և լուսանկարիչների աշխատանքի արդյունքն է։
Հիմա պարզենք, թե ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան տեղեկատվական ոլորտում վերջին 3 տարվա ընթացքում։
Պաշտոնական տեղեկատվություն և լրատվամիջոցներ
2020 թվականի մարտի 18-ին ստեղծվեց «Արցախի տեղեկատվական շտաբը», որը ԱՀ մարմինների միասնական տեղեկատվական հարթակ է, որտեղ տարածվում է միայն պաշտոնական տեղեկատվություն։ Մինչև տեղեկատվական շտաբի ստեղծվելը Արցախում մեծ հեղինակություն ուներ Artsakhpress լրատվականը, որը գործում էր 2014 թվականից և ներկա դրությամբ Facebook կայքում ունի 9.6 հազար հետևորդ։ Պատերազմից հետո Ստեփանակերտում բացվեց նաև Civilnet-ի գրասենյակ և ունեցանք «Հետք»-ի թղթակիցներ։
Ոչ պաշտոնական և անկախ մեդիայի աղբյուրների քանակի ավելացումը Արցախում բերեց նրան, որ սկսեց տարացծվել ոչ պաշտոնական տեղեկատվություն, ինչը երբեմն ձեռնտու չէր Արցախի ղեկավարությանը։ Այդ իսկ պատճառով վերջերս պետության կողմից սահմանվում են տեղեկատվության տարածման նոր կանոններ։
2023 թվականի օգոստոսի 21-ին ընդունվել է հրամանագիր, որով սահմանվել են ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման նոր կանոնները։
2023 թվականի օգոստոսի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է Քրեական, Քրեական դատավարության և Քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները: Համաձայն կատարված լրացումների ու փոփոխությունների՝ սահմանվել է, որ զրպարտությունը և վիրավորանքը կհանդիսանան քրեորեն պատժելի արարքներ, որոնց վերաբերյալ քրեական գործերը հարուցվում են տուժողի բողոքի հիման վրա:
Տելեգրամյան ալիքներ
Տելեգրամյան ալիքները իրենց հայտնիության գագաթնակետին հասան պատերազմի ժամանակ, և ներկայումս ամենից շատ կարդացվողն են։ Հայկական և Արցախյան տելեգրամյան արիքների մեծ մասն անկախ են, չեն վերահսկվում ղեկավարության կողմից և տարածում են արագ և էքսկլյուզիվ տեղեկատվություն։ Ամենահայտնիներից են «Republic of Artsakh» անկախ ալիքը, որը ունի 55.9 հազար հետևորդ, «Spitak Arch» անկախ ալիք`10.9 հազար հետևորդ, «Баграмян 26» ալիքը, որը հովանաորվում է ՀՀ ղեկավարության կողմից` 115 հազար հետևորդ, «Mika Badalyan», որը ֆինանսավորվում է ՌԴ-ին հարող մարմիններից` 31.000 հետևորդ։
Ֆրիլանս լրագրողներ
Ֆրիլանս լրագրողները Արցախում աշխատում եմ հիմնականում սոցցանցերում գրառումներ կատարելու միջոցով։ Իրենց աշխատանքի պտուղները քաղում ենք շրջափակման օրերին, երբ արտասահմանյան մեդիաները խոսում են Արցախում տիրող ճգնաժամի մասին` հղումներ կատարելով հենց այդ լրագրողների գրառումների և լուսանկարների վրա։
Նորերս բացվել է նաև Step1.am կայքը։
Հայկ Հարությունյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: