Համաշխարհային լրատվամիջոցները հրապարակում են նյութեր Հայաստանում կառավարության և եկեղեցու միջև առճակատման և վարչապետ Փաշինյանի հանկարծակի պուրիտանիզմի մասին: Ոմանք ասում են, որ սա Ռուսաստանից Հայաստանի «անջատման» մի մասն է, իսկ մյուսները պնդում են, որ Փաշինյանը ոչնչացնում է ազգային վերջին հենասյուները տարածաշրջան թուրքական հաղթական ներխուժման նախօրեին:
Հայաստանում իշխանամետ քարոզչությունը պատռում է իրեն՝ ապացուցելով, որ սա «դեկոլոնիզացիա» է: Միևնույն ժամանակ, ոչ ոք պաշտոնապես չի մեղադրում Ռուսաստանին Հայ եկեղեցին «պետական հեղաշրջման» համար օգտագործելու փորձի մեջ:
Հիշեցնենք, որ երկու հայ արքեպիսկոպոսներ՝ Բագրատը և Միքայելը, ձերբակալվել են «պետական հեղաշրջման փորձին և ահաբեկչական գործողություններ նախապատրաստելուն» մասնակցելու մեղադրանքով: Ինքը Գարեգին II կաթողիկոսը մեղադրվում է կուսակրոնության երդումը չպահպանելու մեջ․ ասում են, նա ունի չափահաս դուստր, որի մասին բոլորը վաղուց գիտեն: Կաթողիկոսին «պետական հեղաշրջմանը» մասնակցելու մեղադրանք չի առաջադրվել, սակայն Նիկոլ Փաշինյանն այսօր անձամբ ստանձնեց «Էջմիածնի (Միածնի իջնելու վայր) ազատագրման շարժումը» ղեկավարելու պատրաստակամությունը։
Թերթերը նաև գրում են, որ այսօր առավոտյան ավելի քան 100 քննիչ և անվտանգության աշխատակիցներ են մոբիլիզացվել՝ Էջմիածինը «գրավելու» և, հնարավոր է, կաթողիկոսին ձերբակալելու համար։
Արդյո՞ք նրան պաշտոնապես կմեղադրեն Հայաստանում Ռուսաստանի շահերը պաշտպանելու մեջ, ինչպես պնդում է քարոզչությունը՝ վախեցնող աչքեր հանելով։ Թե՞ դուխը չի հերիքի Ռուսաստանին մեղադրելու։ Հատկապես, որ երեկ ՀՀ դեսպանին արդեն կանչել են ՌԴ ԱԳՆ և զգուշացրել, որ Ռուսաստանի մասին միայն “կառուցողական” խոսան։ Այսինքն, ինչ ուզում եք արեք, բայց մեր անունը չտաք։
Միևնույն ժամանակ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու հետ կապված վերջին իրադարձություններով Հայաստանում, այդ թվում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավապահ մարմինների գործողություններով և բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությամբ։ Այս մասին ասվում է Խորհրդի հայտարարության մեջ։
«Սրբավայրերի դեմ ուժի կիրառման և հոգևորականների ձերբակալության մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում կրոնական ազատության պաշտպանության, պաշտամունքի սրբության և կրոնական հաստատությունների ինքնավարության վերաբերյալ։
Մենք նաև գիտակցում ենք այն ազդեցությունը, որը հանրային հռետորաբանությունը կարող է ունենալ տարածաշրջանային լարվածության պահերին», – ասվում է հայտարարության մեջ։