Եկեղեցին “մեղավոր է”, պաշտպանելով Արցախը և լինեկով ՌԴ “գործակալ”․ Աղոթքի իմաստը

  • 21:41 15.11.2025

Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն հոգևորականության հետապնդումների ֆոնին Նիկոլ Փաշինյանը Աղոթքի նախաճաշ էր հրավիրել Երևանում, որի ընթացքում պարզվել էր, որ Եկեղեցին, ըստ էության, «խոչընդոտում» է խաղաղության գործընթացը։ Նշվել է, որ Եկեղեցին պաշտպանում է Արցախը, ինչը կարող է վտանգել խաղաղության գործընթացը և Հայաստանի գոյությունը։ Ավելին, նշվել է, որ Եկեղեցին Ռուսաստանի ազդեցության գործակալ է, ինչը նույնպես խոչընդոտում է «խաղաղությանը»։

Եկեղեցու հետապնդման իմաստն, ըստ էության, կայանում է նրանում, որ այն ենթարկվի կառավարության կողմից իրականացվող «խաղաղության քաղաքականությանը», որը ենթադրում է հրաժարում Արցախից և ազգային իրավունքներից։

Անդրադառնալով փետրվարին Միացյալ Նահանգներում կայացած աղոթքի նախաճաշին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խաղաղության գործընթացը երկու աղոթքի նախաճաշերի միջև տեղի ունեցած իրադարձություն է՝ փետրվարին և նոյեմբերին տեղի ունեցած աղոթքի նախաճաշերի միջև։

«Ես կարծում եմ՝ հենց խաղաղության ճանապարհն այն ճանապարհն է, որով մեզ առաջնորդում է Աստված»,- ասել է Փաշինյանը, հիշատակելով, որ ԱՄՆ-ում նախաճաշին մասնակցել է փոխնախագահ Վենսի հետ:

Փաշինյանը նշել է, որ յոթ տարի զբաղեցնելով Հայաստանի վարչապետի պաշտոնը, առաջին անգամ է ներկա գտնվում այս ձևաչափով միջոցառմանը, որտեղ ներկա են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, եզդիական, հրեական, Հայ կաթոլիկ, Հայ ավետարանական համայնքների ներկայացուցիչներ, Ասորական, Ուղղափառ եկեղեցիների, մահմեդական և այլ հավատքի տեր մարդիկ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնել են, որ Աղոթքի նախաճաշին “կարճ ժամանակով ներկա է եղել եպիսկոպոսներից մեկը”: Մասնակիցներից շուրջ երկու տասնյակը սակայն ցանկացել են հանդիպել Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ենթարկվել է կրոնական զտման, բայց այժմ մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն է բախվում գոյության սպառնալիքի, մամուլի ասուլիսում հայտնել է  կրոնների իրավունքների պաշտպանության կազմակերպության՝ Chrictian Solidarity International-ի (CSI) միջազգային նախագահ Ջոն Էյբները։

Նրա խոսքով՝ CSI-ն առաջին անգամ ներգրավվել է հայկական հարցերում 1990-ականների սկզբին։

«Մենք ճանապարհորդել ենք լեդի Քոքսի հետ, որը շատ մարդկանց էր ճանաչում այստեղ՝ Հայաստանում»,- նշել է իրավապաշտպանը։

Ինչպես ընդգծել է Էյբները, Լեռնային Ղարաբաղում կրոնական զտումներից հետո Հայաստանն է այժմ կանգնած գոյության սպառնալիքի առաջ։

«Նա ստիպված էր գնալ զիջումների զիջումների հետեւից։ Խնդիրը հանրապետության առջեւ է կանգնած հիմա, երբ Ղարաբաղին վերջ է տրված։ Սակայն զիջումներից մեկը, որը պետք է արվի, դա խաղաղության պայմաններից մեկն է, այն է, որ Հայ Առաքելական եկեղեցին, որը պատմականորեն համերաշխ է եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ, պետք է դադարեցնի անել դա։

Այսպիսով, մենք տեսնում ենք, որ եկեղեցին, այլ ինստիտուտները, բայց հատկապես եկեղեցին, որը հայ քրիստոնեական հավատի, ինչպես նաեւ ազգի հենարանն էր, երբ պետություն չկար, ենթարկվում են ճնշման, որն ստիպում է նրանց պարզապես ծառայել պետությանը, դառնալ նրա գործակալը»,- ընդգծել է Էյբները։

“Ես չեմ կարող պատկերացնել Արցախը Ադրբեջանի կազմում։ Որովհետեւ դա կնշանակի հայ ժողովրդի նկատմամբ մի նոր ցեղասպանություն։ Եվ մենք ամեն ջանք, ամեն գործ պիտի ներդնենք, որպեսզի կարողանանք միջազգային նորմերի և օրենքների շրջագծում ապահովել Արցախի մեր ժողովրդի ազատ, անկախ ապրելու իր իրավունքը”։ Այսպիսի հայտարարությամբ հանդես էր եկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Նրա առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել էր “Կրոնական Ազատություն հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում” խորագրով միջազգային համաժողով։ Այդ միջոցառման ընթացքում Վեհափառը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը, գրավել է Հայաստանի սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացնում է նորանոր պահանջներ։

Նախաճաշի հրավիրյալ՝ «Քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելդքամփն ահազանգել է, որ Հայաստանի իշխանությունը բանտ է նետել 4 հոգևորականի, եկեղեցու ավելի քան 20 աջակցի, իր կազմակերպությունը թույլտվություն է խնդրել այցելելու նրանց: «Սրանք քաղաքական հետապնդումներ են, նրանք քաղաքական բանտարկյալներ են», – հայտարարել է Վելդքամփը:

Ավելի վաղ, Հայաստանի մայրաքաղաքում «աղոթքի նախաճաշի» մի քանի մասնակիցներ կոչ էին արել երկրի ղեկավարությանը ազատ արձակել Հայ Առաքելական եկեղեցու ձերբակալված հոգևորականներին: Այս կոչով հանդես եկողների թվում էին հայազգի ամերիկացի եպիսկոպոս Դանիել Ֆինդիկյանը, ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովի փոխնախագահ Ասիֆ Մահմուդը և «Քրիստոնեական համերաշխության միջազգային» կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելդկամպը:

Հայ եկեղեցուն «ռուսական ազդեցության գործակալ» լինելու մեղադրանքները անհիմն են, ըստ Ջոել Վելդկամպի:

Նա անընդունելի է համարել հակառակորդների վրա ճնշումը՝ «Ռուսաստանի հետ համագործակցության» պատրվակով, ինչպես նաև անընդունելի է կառավարության միջամտությունը աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկի գործերին:

Մինչ այժմ Հայաստանում ոչ ոք ապացույցներ չի ներկայացրել, որ Եկեղեցին «ռուսական ազդեցության գործակալ» է, ընդգծեց Վելդկամպը: