Հրապարակվել է Կոլյա Ստեփանյանի «Որտեղ» վավերագրական վեպի հայերեն տարբերակը

  • 15:12 15.02.2026
2020 թվականին քսաներկուամյա մոսկվաբնակ Կոլյա Ստեփանյանն ուղևորվեց Հայաստան և ծնողներից գաղտնի ներկայացավ զինվորական հաշվառման։ Նրա զինծառայության ընթացքում սկսվեց Քառասունչորսօրյա պատերազմը:
«Որտեղ» վավերագրական վեպում Կոլյան պատմում է անձնական փորձառությունը Արցախյան երկրորդ պատերազմի օրերին՝ որպես երիտասարդ զինծառայող, որից ոչ մի լուր չկար մարտական գործողությունների մեկնարկից երկու շաբաթ անց, և նա յոթանասուն օր անհետ կորած էր։
Որտե՞ղ էր գրողն այդ ընթացքում, ի՞նչ էր տեղի ունենում, և ինչպե՞ս մի քանի ծառայակիցների հետ կարողացավ փրկվել:
Սա պատմություն է պատերազմի և մարդու՝ ծայրահեղ իրավիճակում գոյատևելու, վախի, մարմնական ցավի և, այդ ամենով հանդերձ, կյանքին կառչած մնալու մասին։
Թարգմանիչ՝ Norayr Manvelyan
Խմբագիր՝ Armen Sargsyan
Կազմը` կոշտ
Էջերի քանակ` 304
Արժեքը 5400 դրամ
Գիրքը վաճառվում է բոլոր գրախանութներում