Արցախում փրկում են նրանց, ում համար առավել դժվար է՝ կենդանիներին

  • 05:12 27.06.2023

2020 թվականի Արցախյան պատերազմը բացասաբար է անդրադարձել ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների կյանքի վրա. տասնյակ ընտանի կենդանիներ լքվել են իրենց տերերի կողմից, շատերը մահացել են ու վիրավորվել գնդակոծության ժամանակ։

Ստեփանակերտը պատերազմի օրերին և դրանից հետո նման էր մեծ կենդանաբանական այգու՝ լի սովահար, կեղտոտ և անտուն կենդանիներով։ Պատերազմի ավարտից հետո, ի թիվս այլ խնդիրների, օրակարգում հայտնվեց նաև անօթևան կենդանիների պահպանման հարցը։ Որոշվել է ստեղծել ապաստարան։

«Ապաստարանի տարածքը պաշտոնապես պատկանում է Ստեփանակերտի քաղաքապետարանին, բայց պետությունը վճարում է միայն մեկ աշխատողի համար։ Կենդանիների պահպանումն ու բուժումն ամբողջությամբ կամավորների վրա է, ովքեր նվիրատվություններ են հավաքում: Ամենաշատ նվիրատվությունները կատարվում են արտերկրից և Հայաստանից ժամանած մեր հայրենակիցների կողմից։ Շատ շնորհակալ եմ նրանց։ Բայց շատ արցախցիներ էլ են փորձում օգնել»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի պետական ​​համալսարանի դասախոս, շրջափակումից քիչ առաջ ստեղծված Արցախի կենդանիների պաշտպանության ընկերության անդամ Նունե Առաքելյանը։

Արցախի շրջափակման պատճառով խանութներում կենդանիների համար սննդամթերք գործնականում չի մնացել, 50-ից ավելի շներին կերակրելու համար բանվորները ստիպված են մնացորդ միս գնել։ Դժվար է նաև սնունդը հասցնել ապաստարան․ բենզինի սղության պատճառով Ստեփանակերտում տաքսիները գրեթե չեն գործում, իսկ մարդկանցով լեփ-լեցուն հասարակական տրանսպորտի թիվը նվազել է։

«Դժվարություններ։ Բարոյական ծանրություն։ Մենք երբեմն ստիպված ենք լինում վրդովված մարդկանց բացատրել, թե ինչի՞ ենք օգնում կենդանիներին: Նրանց բացատրում ենք, որ կենդանիների նկատմամբ վերաբերմունքը խոսում է նաև քաղաքակիրթ հասարակության մասին։ Եվ եթե մենք ուզում ենք, որ աշխարհը կարեկցի և օգնի մեզ, մենք ինքներս պետք է օգնենք նրանց, ում համար առավել դժվարն է: Իսկ հիմա ամենադժվարը փողոցում հայտնված կենդանիների համար է, քանի որ տերերը չեն կարողանում կերակրել նրանց»,- ասում է Նունե Առաքելյանը։

Քանի որ Արցախում անասնաբուժական կլինիկաներ չկան, հաճախ կացարան են բերւմ վիրավոր ու հիվանդ շներին, որոնց բուժում են հոգատար անասնաբույժները։ «Ապաստարանի տարածքը փոքր է, վերջերս մի փոքր ընդլայնել ենք, բայց դեռ սուղ է։ Ամեն օր շներ են բերում, մենք նույնպես վախենում ենք սանիտարական վիճակի համար, թեև մեր տիկնայք փորձում են այն պահել վերահսկողության տակ։ Ապաստարանում կան նաև կատուներ, բայց քանի որ դեռ տեղ չենք սարքել, դրանք մեր տներում են պահվում, տանում ենք տուն»,- ասում է Նունե Առաքելյանը։

Գոնե ինչ-որ օգնության ակնկալիքով աշխատակիցները գրել են աշխարհի կենդանիների պաշտպանության բոլոր կազմակերպություններին, սակայն մինչ այժմ օգնություն են ստացել միայն «Դինգո Արմենիա»-ից։ Եթե ​​դուք նույնպես անտարբեր չեք կացարանի կենդանիների ճակատագրի նկատմամբ, կարող եք գումար նվիրաբերել՝ օգտագործելով հետևյալ հաշիվները.

Կոնվերս Բանկ

19300125585300 (դրամ)

19300963813401 (ԱՄՆ դոլար)

19300789600758 ռուբ

Նունե Առաքելյանի անունով

ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ

24112017921300 դր

24112017921301 ԱՄՆ դոլար

Գայանե Առստամյանի անվամբ

f