
Երևանի «Հաղթանակ» զբոսայգում կստեղծվի Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակի անկյուն։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս որոշման մասին հայտարարել է սոցիալական ցանցերում՝ 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ հանդիպումից հետո։
Արտակ Հովհաննիսյանի հետ հանդիպումը տեղի է ունեցել այգու մուտքի մոտ գտնվող պատից պատերազմի խորհրդանիշ դարձած զինվորին պատկերող գրաֆիտիի ջնջումից երկու ամիս անց։