
Նոյեմբերի 23-ին Հայաստանի իշխանությունները պաշտոնապես կհայտարարեն TRIPP նախագծի մեկնարկի մասին: Նիկոլ Փաշինյանը այս մասին հայտարարել է NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ քննարկման ժամանակ՝ Երևանում կայացած Digitec բարձր տեխնոլոգիաների ֆորումում: Նա նշել է, որ էլեկտրաէներգիայի տարանցումը այս նախագծի կարևոր մասն է կազմում: Հայաստանը մտադիր է իր էլեկտրացանցերը միացնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
TRIPP ենթակառուցվածքների երթուղիները դեռևս հայտնի չեն: Ըստ Հայաստանի իշխանությունների՝ հայտնի է միայն, որ երկաթուղային կապը կլինի հայ-իրանական սահմանի երկայնքով՝ հին խորհրդային երթուղով: Մյուս ենթակառուցվածքների համար՝ ավտոճանապարհներ, էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր և օպտիկամանրաթելային մալուխներ, կօգտագործեն տարբեր երթուղիներ: Ինչպես արդեն նկատվել է, ամբողջ Հայաստանը աննկատելիորեն վերածվում է TRIPP-ի, առնվազն ամբողջ Սյունիքը։
Ի՞նչ ռեժիմով կգործեն թուրքական և ադրբեջանական գծերին միացող ՀՀ էլեկտրահաղորդման գծերը: Արդյո՞ք այս ռեժիմը կպահանջի հատուկ անվտանգություն, ո՞վ կապահովի այն, և ո՞վ կշահագործի գծերը։
Այս հարցերը մնում են անպատասխան, սակայն այն փաստը, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը շտապողականորեն և բավականին կոպիտ կերպով հայտարարվեցին հանրային շահ (չնայած ազգայնացման գործընթացը դեռևս ավարտված չէ), ցույց է տալիս, որ TRIPP ռեժիմը կփորձարկվի սկզբից էլեկտրական ցանցերի վրա։
Այս առումով, հատկանշական է, որ «Հայէլեկտրական ցանցեր»-ի ներկայիս սեփականատեր Սամվել Կարապետյանի դատավարության ընթացքում ի հայտ են եկել նոր մանրամասներ, այդ թվում՝ Արցախին վերաբերող։ Չէ՞ որ ՀՀ էլեկտրացանցերը պետք է միացվեն օկուպացված Արցախի ցանցերին, որոնք ևս ճանաչված սեփականատեր ունեն։
Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսին Լեռնային Ղարաբաղի կառավարությունը մրցույթ էր անցկացրել «Արցախի էլեկտրական ցանցեր»-ի 100% բաժնետոմսերի սեփականաշնորհման համար։ Հաղթող և նոր սեփականատեր դարձավ «Միացյալ էներգետիկ ընկերություն» ՓԲԸ-ն, որը «Հայկական էլեկտրացանցեր»-ի հետ կապած ձեռնարկությունն է (պատկանում է Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբին)։ Այդ ժամանակ ասվում էր, որ Սամվել Կարապետյանը ստանձնել էր նաև «Արցախի էլեկտրական ցանցեր»-ի վերահսկողությունը, որը միավորված էր «Հայէլեկտրական ցանցեր»-ի հետ։
Այնուհետև Կարապետյանը Ստեփանակերտում սկսեց մեծ և լավ հագեցած հիվանդանոցի կառուցումը։ Վերջերս ցուցադրվեց տեսանյութ, թե ինչպես է Ալիևը “բացում” շտապօգնության բաժանմունք Սամվել Կարապետյանի կառուցված հիվանդանոցում՝ այն ներկայացնելով որպես նորակառույց։
Բայց դա չէ էությունը, այլ այն, թե ում է պատկանում Ստեփանակերտի հիվանդանոցը, Արցախի էլեկտրական ցանցերը և այն ենթակառուցվածքներ։ Ամեն դեպքում, Սամվել Կարապետյանին հիմա փորձում են մեղադրել Արցախում նրա գործունեության համար, որպեսզի նրա սեփականությունը անօրեն ճանաչեն։
Վերջերս Սամվել Կարապետյանի գործով վկա դարձավ «Արցախ ներդրումային հիմնադրամի» նախկին ղեկավար Էռնեստ Գրիգորյանը։ Գործի նյութերի համաձայն՝ քննիչները Սամվել Կարապետյանին մեղադրում են Արցախի ներդրումային ֆոնդի նախագծի շրջանակներում տրամադրված վարկը մարելու սխեմա կազմակերպելու և փողերի լվացման մեջ։
Հարցաքննության ժամանակ Գրիգորյանը նշել է, որ ինքը որևէ տեղեկություն չունի մեղադրանքի նյութերի մասինև, ավելին, անձամբ չի ճանաչել Կարապյանին։
Հնարավոր է, որ խոսքը վերաբերում է Արցախի էլեկտրացանցի կառավարման հետ կապված ֆինանսական հոսքերին։
Նաև պետք է նշել, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս անսպասելիորեն բարձրացրել է 2020 թվականի պատերազմի ժամանակ Արցախում փոքր հիդրոէլեկտրակայանների ենթադրյալ վաճառքի հարցը, այդ թվում՝ նաև ադրբեջանցիներին։ Այս “հարձակումը” ակնհայտորեն արվել է Սամվել Կարապյանին ուղղված Արցախում աշխատելու «մեղադրանքի» շրջանակներում։
Սամվել Կարապյանին և նրա սեփկանությունը և գործունեությունը Արցախում վարկաբեկելը անհրաժեշտ է TRIPP-ի շրջանակներում հայկական էլեկտրացանցի անարգել միացման համար ադրբեջանական և թուրքական էլեկտրացանցերի հետ։