Սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայից, Ստեփանակերտի մոտ բենզինի բաքի պայթյունից, արցախցիների զանգվածային տեղահանությունից, ՊԲ-ի զինաթափումից, Արցախի նախկին ղեկավարությանը Բաքվին հանձնվելուց հետո արցախցիներից շատերի մոտ «հարցեր են առաջացել» Պուտինին։ Շատերը բացահայտ ասում են, որ հենց Ռուսաստանն է դարձել Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայի երաշխավորը։
Թեև դեռ կան ասողներ՝« դե, այո, ռուսները ելնում են իրենց շահերից, ինչպես Ուկրաինայում, նրանք չեն զիջի «իրենց հողերը» Արևմուտքին»։ Իսկ ի՞նչ արեցին մեզ համար Արևմուտքը՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, հարցնում են նրանք նույնիսկ այսքանից հետո։
Մարդկանց՝ առաջին հայացքից այս տարօրինակ հոգեբանության վրա չեն ազդում անգամ Պուտինի բացահայտ խոստովանությունները. արդեն 2020 թվականի նոյեմբերի 10-ին Պուտինն ասել է, որ «Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է», Շոյգուն ասել է, որ «մենք Թուրքիայի հետ համատեղ բարդ օպերացիա են իրականացրել Ղարաբաղում», հետո Պուտինն ու Լավրովը ասացին, որ իրենք աշխատում են թուրքերի հետ՝ նպատակ ունենալով «ինտեգրել» Ղարաբաղի հայերին որպես ազգային փոքրամասնություն «ադրբեջանական օրենսդրության» շրջանակներում։
Ամեն ինչ մի փոքր բարդացավ, երբ ղարաբաղցիները չցանկացան ապրել «Ադրբեջանի օրենսդրությամբ» և բոլորը լքեցին իրենց տները գալով Հայաստան ՝ որպես իրենց իրավունքները երաշխավորող երկիր։ Արցախի տարածքն ու ժողովուրդն իրենց իրավունքներով հանդերձ տարանջատվեցին միմյանցից։ Սա որոշակիորեն փոխեց ծրագրերը, քանի որ հիմա ստացվում է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը պարզապես անեքսիայի են ենթարկել Արցախը հօգուտ Բաքվի և նրա բնիկ բնակիչներին զրկել բոլոր իրավունքներից՝ ապրելու իրենց նախնիների հազարամյա հողի վրա, սեփականության եւ այլ իրավունքներից։
Սա ակնհայտ հանցագործություն է մարդկության դեմ, որը մի օր կկոչվի այդպիսին, երբ Հայաստանը սկսի հայ ժողովրդի ազգային շահերից ելնելով դատական հայցեր ներկայացնել միջազգային ատյաններին։ Բայց Հայաստանը դեռ դա չի անում։
Ուստի հիմա Պուտինի, Ալիևի և Փաշինյանի խնդիրն է՝ «վերամիավորել» Արցախի տարածքը արցախցիների հետ, ստեղծել տեղեկատվական ֆոն (Ռուսաստանի ՊՆ-ի լավատեսական հաղորդագրություններ, ՄԱԿ-ի անհասկանալի առաքելություններ), իբր արցախցիները ցանկանում են վերադառնալ, սակայն որոշ «առեղծվածային» անջատողականներ թույլ չեն տալիս դա անել. Եվ ամենակարևորը՝ Հայաստանում պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ արցախցին իրեն զգա կքված, «վախից փախած», մի օրում պատերազմում հանձնված բոմժ, որն ապրում է ողորմությամբ և չունի կառավարություն, բյուջե, սոցիալական և գույքային իրավունքներ։
Հիմա Պուտինը Ղարաբաղի և ղարաբաղցիների մասին բանակցում է միայն Ալիևի հետ։ Նրանք կհանդիպեն հոկտեմբերի 12-ին։ «Օրակարգը ղարաբաղցի հայերի խաղաղ ինտեգրումն է Ադրբեջանի իրավական դաշտ՝ հարգելով միջազգայնորեն ճանաչված իրավունքներն ու ազատությունները, և ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է դրան նպաստել»,- ասել է Պուտինի օգնական Ուշակովը։
Զուգահեռաբար, այսօր Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանի հայցով կքննարկի Երևանի պահանջը, որով Բաքուն պետք է «ճանաչի Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից տրված քաղաքացիական կացության փաստաթղթերը, վկայականները, այդ թվում՝ սեփականության իրավունքը»։
Բաքուն, իհարկե, ուրախությամբ կճանաչի այդ իրավունքները, և այն ֆոնին, որ Արցախի բյուջեի միջոցները սառեցվել են Հայաստանում, մինչև տարեվերջ թոշակներ և պետական աշխատավարձեր տալու մասին խոսք չկա, տեղեկանք եւ այլ փաստաթուղթ ստանալու հնարավորություն չկա, Արցախի ժողովուրդը կմնա ոչ միայն առանց հայրենիքի ու տան, այլև առանց տարրական իրավունքների։
Հենց որ Բաքուն ճանաչի Արցախի ժողովրդի «իրավունքները»՝ հիմնվելով Հայաստանի դատական պահանջի վրա, ծննդյան վկայական, հարկերի, կենսաթոշակների և այլ տեղեկանքներ եւ տվյալներ ստանալու համար արցախցիները ստիպված կլինեն դիմել Ղարաբաղում “Ադրբեջանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին”։ Իսկ դրա համար հարկ կլինի վերադառնալ «Ադրբեջան», որտեղ կրկին կսպասեն ռուս խաղաղապահները՝ գնդացիրներով ու ծաղիկներով։ Путин армянам дал проход.
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: