Դեկտեմբերի 2-ին Արցախի Ազգային ժողովը հրավիրել է նիստ, որի օրակարգն անհայտ է, հայտնի չէ նաև, թե ինչու չի հայտարարվել նիստի մասին և ինչու տեղեկատվություն չի տրամադրվել։ Ի վերջո, Արցախի խորհրդարանի նիստը տեղի է ունենում ոչ թե Բարդայում, այլ Երեւանում, եւ կարիք չկա գաղտնի, գրեթե ընդհատակյա նիստեր անցկացնել։
Ոչ մի անօրինական բան չի կատարվում. ընտրված խորհրդարանը հավաքվում է իր մանդատն իրականացնելու և այս մանդատը տված բնակիչներին կառավարելու համար։ Չնայած Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչների ցինիկ հայտարարություններին, Արցախի խորհրդարանը չի կարող չկատարել իր մանդատը։ Եթե անգամ գործող խորհրդարանը որոշում ընդունի ինքն իրեն ցրելու մասին, ապա պետք կլինի նոր ընտրություններ նշանակել։
Պետական իշխանությունը իրականացնելու ժողովրդի մանդատը բժշկի դեղատոմս կամ Բնակարանային գրասենյակի տեղեկանք չէ, որը կարելի է ճմռթել ու դեն նետել։ Այս մանդատից բարձր իշխանություն չկա, և քանի դեռ մանդատը գործում է, դրա կրողները պարտավոր են կատարել իրենց պարտականությունները։
Բոլորն հիշում են, թե ոնց էին 2020-ի սկզբին, երբ համաճարակի պայմաններում կատաղի տեմպերով փոխվեցին Սահմանադրությունը, ընտրություններ անցկացվեցին, երդմնակալություն տեղի ունեցավ Շուշիում և այլ իրադարձություններ, եւ կարծես, ինչ-որ մեկը բզբզում էր Արցախի ղեկավարությանը, ներկայիս պատգամավորները իրար կոկորդ էին կրծում մանդատի համար, կարծես վախենալով չհասնել կերակրատաշտակին։
Հիմա, երբ Արցախում հայեր չկան, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Իշխանյանը, Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը Բաքվում են, իսկ Սամվել Շահրամանյանը մեկ հրաման է տալիս Արցախը լուծարելու մասին, մեկ ասում է, որ այն իրավական ուժ չունի, Արցախի խորհրդարանը հանկարծ դարձավ ժողովրդի մանդատի միակ կրողը։
Պատգամավորները, իհարկե, գիտակցում են իրենց պատասխանատվության աստիճանը և այն, որ իրենց անունները, անշուշտ, կմնան պատմության մեջ՝ կա՛մ ոսկե տառերով՝ որպես սրբազան Արցախի և հայոց պետականության պահապանների, կա՛մ ամոթի անջնջելի կնիքով, ինչպես 30 արծաթով գնած ստահակների։
Արցախի խորհրդարանը թաքնվելու կարիք չունի. պատգամավորների մանդատն էլ ավելի լեգիտիմ է դարձել այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը հրաժարվեց ֆինանսավորել Արցախի գործադիր մարմինների գործունեությունը։ Այս մանդատը կարող է արցախցիների համար բացել միջազգային կառույցների դռները։
Եթե, իհարկե, Արցախի պատգամավորներին մի կտոր ձրի պանիրով նոր ծուղակ չքաշեն։
Նաիրա Հայրումյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: