Ալիևը բարձրաձայնել է, թե ինչ է սպասվում Հայաստանին Ամանորին, որին Փաշինյանի կուսակցությունը պատրաստվում է անհասկանալի եռուզեռով։
Ալիեւն ասել է, որ Բաքվին պետք չէ խաղաղ պայմանագիր, որի բացակայությունը, օրինակ, չի խանգարում Ճապոնիային ու Ռուսաստանին համագործակցել։ Բաքվին պետք են երաշխիքներ, որ Հայաստանը ռեւանշի փորձ չի անի, ինչը, ըստ նրա, հուշում են Երևանի «նոր արևմտյան բարեկամները»՝ ի դեմս Ֆրանսիայի և ԱՄՆ-ի։ Ալիևը որպես երաշխիք տեսնում է «մոռանալ այսպես կոչված ԼՂՀ-ի պատմությունը և անցնել սահմանազատման գործընթացին»։
Չնայած Փաշինյանի կառավարության գործողություններին, որը իրականացնում է Ալիևի հնչեցրած բոլոր քայլերը, ինչ-որ բան խանգարում է «խաղաղ գործընթացին»։ Ամենամեծ «խոչընդոտը» սեպտեմբերի վերջին օրերին արցախցիների միական արտագաղթն էր, որը խառնեց բոլոր խաղաքարտերը։ «Խաղաղություն» չի կարող լինել, երբ հաստատվում է տեղահանության և ցեղասպանության փաստը (թեկուզ չասված)։ Եվրոպական արտաքին գործերի նախարար Բորելը ասում է, որ «սառեցված հակամարտությունը, չեմ ասի, որ կարգավորվել է, բայց լուծվել է ռազմական միջամտությամբ, որը ստիպել է 150,000 մարդու լքել իրենց տները մեկ շաբաթվա ընթացքում»:
Այսինքն՝ սա մեծ խնդիր է արևմտյան դիվանագետների համար, որոնք մի կողմից չեն կարող ընդունել, որ ուժն ու ցեղասպանությունը հակամարտությունների կարգավորման օրինական ճանապարհ են, իսկ մյուս կողմից՝ չեն ցանկանում խանգարել Բաքվին հակամարտությունը «լուժել ինտեռվենցիայով»։ Այ, եթե մի 10-15 հազար բնակիչ մնար Արցախում, ամեն ինչ լավ կլիներ։
Բայց դրանք չկան, և պետք է անցնել պլան Բ-ի՝ ստիպել բոլորին «մոռանալ» ԼՂՀ-ի մասին, առաջին հերթին՝ ղարաբաղցիներին։ «Պասպորտիզացիան», կենսաթոշակի համար Արցախի գրանցումից հրաժարվելը այս ծրագրի մի մասն է։ Բայց սա էլ չի օգնում։ Ալիևն ասում է, որ հայկական ընդդիմությունը (ղարաբաղյան կլանը) ցանկանում է խաթարել «խաղաղ գործընթացը» (թեև ընդդիմությունը ձայն էլ չի հանում): Ալիեւը նույնիսկ հայտարարեց, որ Փաշինյանը, ինչպես Քոչարյանն ու Սարգսյանը, չեր ցանկանում ոչ մի թիզ հող զիջել։ Եվ սկզբում Փաշինյանը նույնիսկ փորձեց համաձայնագրի տեքստում կետ ներառել Ղարաբաղի վերաբերյալ, բայց «մենք ասացինք, որ այդ դեպքում պետք է ադրբեջանցիներին վերադարձնենք Հայաստան», և Փաշինյանը հրաժարվեց։ Վայ-վայ-վայ։
«Ադրբեջանը հաղթեց», և դա կաներ նույնիսկ առանց Փաշինյանի, ասում է Ալիևը՝ «զգուշացնելով» Հայաստանին իշխանափոխությունից և սպառնալով, որ եթե Փաշինյանին թույլ չտան ավարտին հասցնել «խաղաղ գործընթացը», ապա Հայաստանը կկորցնի ինքնիշխանությունը (կարծես թե Հայաստանը կպահպանի այն, եթե գնա «խաղաղ գործընթացի»):
Ալիեւի ինչի՞ն է պետք Փաշինյանը, եթե Ղարաբաղի հարցը փակված է համարում։ Թե՞ Ալիևն արդարացնում է Փաշինյանի հետագա քայլերը՝ սահմանազատում և հաղորդակցությունների բացում «առանց խաղաղության պայմանագրի»։ Ալիևը նաև հստակեցրեց հաղորդակցությունների բացումը. պարզվում է, որ միջանցքը պետք է լինի «Ռուսաստանի և Կալինինգրադի միջև» միջանցքի օրինակով, այսինքն՝ արտատարածքային՝ գնացքները կանցնեն «Հայաստանի ինքնիշխան տարածքով», բայց դրանք չեն կանգնեցվի և չեն ստուգվի։ Եվ հենց դա է քննարկվել Փաշինյանի հետ Բրյուսելում, ասում է Ալիևը։
Բայց առայժմ հրատապ է Փաշինյանին պահել իր պաշտոնում, որպեսզի նա կարողանա հայերին Ամանորին նվիրել «նոր իրականություն»՝ Հայաստան առանց տարածքների, սահմանների, պայմանագրերի ու քարտեզների։ Դրանից հետո կարելի է մեղադրել Ֆրանսիային, ընդդիմությանն ու ըմբոստ ղարաբաղցիներին։
Նաիրա Հայրումյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: