«Ես Աննա-Մարիյա Աղաբալյանն եմ, ավարտել եմ Ստեփանակերտի թ․ 3 դպրոցը։ Մանկությունից երազում էի դիզայն սովորել, քանի որ դա ինձ շատ է հետաքրքրում։ Որոշել եմ ընդունվել Երեւանի Պետական ճարտարապետական համալսարանը։ Արդեն երկու տարի է պարապում են այդ ուղությամբ։ Սակայն ներկայիս պայմաններում ես չեմ կարող գնալ եւ Երեւանում հանձնել ներբուհական քննությունները՝ գծանկար եւ գծագրություն։
Ասել են, որ Արցախում հատուկ հանձնաժողով է ստեղծվել՝ Երեւանի ճարտարապետականի հետ համատեղ, որն եւ կընդունի քննությունը։ Այն կկայանա Ստեփանակերտում՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանում։
– Ասենք՝ ընդունվեցիր, բայց ճանապարհն էլի փակ է։ Ի՞նչ ես անելու։
Առաջնայինը՝ Երեւան գնալն է, բայց եթե չստացվի, կմնամ եւ ուսումս կստանամ Արցախում»։
2022 թ․ դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման պայմաններում արցաախի շրջանավարտներն, որոնք Հայաստանի բուհեր են դիմել, հայտնվել են մեծ խնդիրների առաջ։
Արցախի 50 դիմորդներ չեն հանձնել Հայաստանի բուհերի ընդունելության քննությունները, որոնք Հայաստանում մեկնարկել են է 2023 հունվարի 15-ից։
ՀՀ բուհերի արցախցի դիմորդները ստեղծված իրավիճակից ելնելով՝ ներբուհական քննությունները կհանձնեն Արցախում: Մայիսի 8-ին ավարտվել է բուհերի ընդունելության հայտագրման փուլը:
«Ես Լյուսի Պետրոսյանն եմ, երաժիշտ։ Ցանկանում են ընդունվել Երեւանի տնտեսագիտական համալսարանի կառավարման բաժին՝ հեռակա սովորելու համար։ Նաեւ ուում են ընդունվել Երեւանի Երգի պետական թատրոնը։ Տնտեսագիտականի համար պետք է հանձնեմ մաթեմաթիկայի եւ անգլերեն լեզվի քննություններ։ Իսկ Երգի պետական թտրոնում պատրաստվում եմ «երգ» հանձնել։
Ուզում են Երեւանում սովորել, քանի որ իմ կառերայի համար առաջնային եմ համարում վոկալը։ Ուզում Երեւան գնալ եւ զբաղվել իմ կառերայով, քանի որ Արցախում դա անհնար է։ Միասնական քննությունները ես կհանձնեմ այստեղ հունիսին, բայց «երգ» քննությունը օգոստոսին անպայման պետք է հանձնեմ Երեւանում։ Եթե ճանապարհը չբացվի՝ դա չի տեղավորվում իմ մտքի մեջ, ապա ես իմ կառերան խորտակված կհամարեմ»։
Նման պատմություններն, կապված թե կրթություն, թե բուժում ստանալու հետ, Արցախում բազմաթիվ են։ Վերջին 30 տարվա մեջ 3 պատերազմ տեսաց Արցախի բնակիչներն ուզում են ընդամենը ապրել իրենց հողում, զբաղվել գործարարությամբ, ստեղժագործել, սովորել, երգել։
Դիմորդների համար Հայաստանի հետ համատեղ միջանկյալ միջոց է համաձայնեցվել․ Ստեփանակերտում ստեղծվում է հանձնաժողով, որն էլ կընդունի Երեւանյան բուհերում սովորելու ցանկացողների քննությունները։
«Ես Անի Արամյանն եմ, ավարտել եմ Ստեփանակերտի թ․11 դպրոցը եւ պատրաստվում եմ Երեւանի Ճարտարապետական համալսարանն ընդունվել։ Քննությունները ներբուհական են՝ գծագրություն եւ գծանկար։ Բայց քանի որ մենք չենք կարողանում Երեւան գնալ, քննությունները կանցկացվեն Ստեփանակերտում։ Երրորդ քննությունը՝ կոմպոզիցիան մենք չենք հանձնելու, հանվել է։
Եթե հանկարծ ընդունվեմ ու չկարողանամ գնալ Երեւան, դժվար թե սովորեմ Արցախի համալսարանում։ Թեկուզ այստեղ ուսանողներն ավելի քրտնաջան են աշխատում, եւ լավ դասախոսներ շատ կան։ Եթե այս տարի չստացվի, մի տարի «տարկետում» կվերցնեմ, մի քիչ էլ կպարապեմ, եւ հաջորդ տարի կգնամ Երեւան։
Արցախում, ասում են, հանձնաժողով է ստեղծվել, որը Հայաստանում վերապատրաստում է անցել։ Ես չգիտեմ, ինչ չափանիշներով են գնահատելու մեր քննությունները, եւ թեկուզ Հայաստանից օնլայն-ռեժիմով հետեւեն, դժվար եմ պատկերացնում, ոնց են հետեւելու, ասենք, գծագրության քննությանը։ Եւ չգիտեմ, արդյո՞ք Հայաստանի եւ մեր դիմորդների համար պայմանները նույնը կլինեն»։
Արցախի երիտասարդները իրենց կրթական ապագան կապում են Հայաստանի, հայկականի հետ։
2021-2022 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում արցախցի դիմորդների համար, ընդհանուր առմամբ, 60 անվճար տեղ է նախատեսվել, 30 տեղ էլ՝ վճարովի։
Արցախի Հանրապետության Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը ասել է, որ սկզբից քննությունները որոշվել էր անցկացնել Գորիս քաղաքում, «բայց բոլորին զգուշացրել էինք, որ կարող է ճանապարհը փակ լինել: Հիմա քննությունները հանձնելու են Արցախում»: «Եթե ՀՀ որևէ բուհ ընդունվեն, կմտածենք, թե երեխաներն ուսումն ինչպե՞ս շարունակեն»,- ասել է Յուրի Քարամյանը:
Ընդհանուր առմամբ 572 շրջանավարտ Արցախում ցանկանում է կրթությունը այս կամ այն բարձրագույն ուսումնական հաստատությունում շարունակել։ Արցախից Հայաստանի բուհերի համար 101 հոգի է դիմել, իսկ Հայաստանի բուհերի ոչ նպատակային տեղերի համար հայտագրվել է 97 դիմորդ։ Առավել շատ դիմել են ԵՊԲՀ՝ 46 դիմորդ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: