ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Վաշինգտոնում նախատեսված բանակցությունների հետաձգման պատճառն այն է, որ Թուրքիայի նախագահի՝ Բաքու այցի ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարարը չէր կարող բացակայել երկրից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եղոյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Իմ ենթադրությունն այն է, որ իրենք այս օրերին հյուր ունեին: Թուրքիայի նախագահն է այսօր պատրաստվում այցելել Բաքու: Իմ կարծիքով՝ ուղղակի իրենց արտաքին գործերի նախարարն այդ օրերին չէր կարող բացակայել երկրից»,-ասաց Եղոյանը:
Արման Եղոյանը տեղեկություն չունի հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ։
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումների հերթական փուլը հետաձգվել էր Ադրբեջանի խնդրանքով։ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ քննարկումների հերթական փուլը նախատեսված էր անցկացնել Վաշինգտոնում, հունիսի 12-ին։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: