2020 թվականի պատերազմից հետո ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ հայերի շրջանում որոշակի ակնկալիքներ առաջացրեց Ռուսաստանից, և կախված նրանից, թե դրանք որքանով չեն արդարացվում, Ռուսաստանի Դաշնության նկատմամբ վերաբերմունքը փոխվում է, երբեմն՝ կտրուկ։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Novaya Gazeta Europe-ին տված հարցազրույցում հայտարարել է.
«Լեռնային Ղարաբաղում արևմտամետ տրամադրություններ չկան: Չկա Սորոս: ՆԱՏՕ-ի փոխարեն ռուսական խաղաղապահ զորախումբն է: Եվ, այնուամենայնիվ, այնտեղ ի հայտ եկան հակառուսական տրամադրություններ։ Ղարաբաղում խոսում են էթնիկ զտումների սպառնալիքի մասին: Մարդիկ հույս չունեն, թե ռուս խաղաղապահներն իրենց կփրկեն»։
Ընդդիմադիր Արթուր Օսիպյանը հիշում է, որ մայիսի 9-ին ԼՂ մայրաքաղաքում Ռուբեն Վարդանյանի կազմակերպած հանրահավաքի ժամանակ մասնակիցներին “խնդրել” են հանել երեք պաստառ՝ «Պուտինը իր խոսքերի տերը չէ», «Պահանջում ենք ՄԱԿ-ի խաղաղապահներ» և «Ռուսաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը»։
«Թվում է, թե մեզ առաջարկում են գործել Ռուսաստանի դրոշի ներքո, բայց դա չի գովազդվում»,— գրել է նա։
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Տիգրան Պետրոսյանը հայտարարել է, որ Հակաճգնաժամային կոմիտեն հանդիպել է ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար, գեներալ Լենցովի հետ և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումը.
«Մենք նշել ենք, որ բնակչության շրջանում կտրուկ նվազել է վստահությունը ռուս խաղաղապահների նկատմամբ, և մենք սպասում ենք Լաչինի միջանցքի բացմանը։ Շատ արցախցիներ պատերազմից հետո վերադարձան՝ հավատալով Պուտինի երաշխիքներին։ Բայց հետո Ադրբեջանին հանձնեցին Խծաբերդը, Հին թաղերը, Փառուխը, իսկ հիմա Լաչինի միջանցքում անցակետ է տեղադրվել։ Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները»։
Հայաստանուն որոշ շրջանակներում ակտիվ շրջանառվում է Արցախում ռուսական դրոշների և Ռուսաստանին միանալու կոչերի թեման։ Չնայած ռուս գեներալների ջանքերին՝ նման հեռանկարի բացակայությունը Հայաստանում և աշխարհում շատերին ստիպեց հասկանալ, որ «Արցախի դոնբասացումը» իրատեսական չէ»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: