Քաղաքագետ և սոցիոլոգ Դավիթ Կարաբեկյանը նկատում է, որ «ներկայիս իրավիճակը, գործնականում, այն իրավիճակի կրկնությունն է, որը ստեղծվել էր մինչև ԽՍՀՄ փլուզումը. Արցախն այն ժամանակ էլ գտնվում էր կոշտ արտաքին շրջափակման մեջ, Հայաստանի հետ կապը ընդհատված էր, ԽՍՀՄ պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների ստորաբաժանումները՝ ներկայիս խաղաղապահների անալոգը, որոնք կոչված էին պաշտպանել խաղաղ բնակչության անվտանգությունը, սակայն թույլ էին տալիս Բաքվի ագրեսիվ, հակահայկական հարձակումները՝ հուսալով կանխել Երևանի թեքումը դեպի Արևմուտք և պահպանել կրեմլամետ ռեժիմը Բաքվում»։
«Հայաստանում իշխող ՀՀՇ կուսակցությունը և նրա առաջնորդը հեռացան «ՄԻԱՑՈՒՄ»-ի գաղափարից, սիրախաղ սկսեցին Անկարայի հետ և շահարկեցին կառուցողականության, առողջ պրագմատիզմի մասին կեղծ խոսույթներն, նաև որոշ ճկուն արտաքին քաղաքական մարտավարություններ, որոնք թույլ էին տալիս ԼՂՀ-ին, այսօր՝ Արցախի Հանրապետությանը ձեռք բերելու քաղաքական մանևրների ազատություն, պաշտպանելու և ներկայացնելու իրենց շահերը արտաքին ասպարեզում… Փաշինյանն ու ՔՊ-ն գրեթե ամբողջությամբ կրկնում են իրենց գաղափարական նախահայրերի վարքագիծը… Ճիշտ այնպես, ինչպես Արցախի իշխանությունները… Բայց պետք է հաշվի առնել, որ ռուս խաղաղապահները կարող են հանկարծակի, ինչպես 1990-ականների սկզբին ՊՆ-ի և ՆԳ-ի զորքերը, լքել Արցախն ու Հայաստանը։ Ավելին, Ռուսաստանը մեծ կորուստներ ունի Ուկրաինայում և ապրում է պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամ, որը կսրվի»,- նշեց Կարաբեկյանը։
Քաղաքագետը նշեց, որ «ցավոք սրտի, մենք նույն սխալներն ենք անում, ինչ նախկինում»՝ մասնավորեցնելով, որ «մենք՝ Հայաստանը, Սփյուռքը և Արցախն են»։
Կարաբեկյանը գտնում է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար «նախ անհրաժեշտ է համարժեք գնահատել իրավիճակը և մշակել միասնական ռազմավարություն և գործողությունների մարտավարություն արտաքին խաղացողների և ներքին կյանքում»։ Նաև՝ «չեզոքացնել հինգերորդ շարասյունը», «վերջացնել հայհոյանքը և առաջ տանել պրոֆեսիոնալ ու պարկեշտ մարդկանց հասարակական կյանքի կենսական՝ տնտեսության, պաշտպանության, արտաքին քաղաքականության, կառավարման ոլորտներում»։
«Մենք պետք է գեներացնենք գաղափարներ, որոնք համահունչ են ազգային շահերին և ժամանակի ոգուն, համաշխարհային և տարածաշրջանային զարգացման միտումներին: Եվ նաև հրավիրել համաժողով, որը կմիավորի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ներկայացուցիչներին, ովքեր վայելում են համայն հայության վստահությունն ու հեղինակությունը, իվիճակի են են ապահովել միասնություն երկու հայկական պետություններում և աջակցություն միջազգային ասպարեզում»,- ասաց քաղաքագետ և սոցիոլոգ Դավիթ Կարաբեկյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: