– «Արել ենք, լավ ենք արել, չուզող-թշնամիների աչքն էլ հանել ենք», – ասում է Սվետլանան։
2023 թվականի հունիսի 20-ին շրջափակված Արցախում տեղի ունեցավ Բորիսի և Սվետլանայի հարսանիքը։ Նորապսակները որոշել էին ամուսնանալ 2 շաբաթ առաջ, և Արցախում տիրող ճգնաժամը նրանց որևէ կերպ չխանգարեց։ Նորապսակները պլանավորել էին կազմակերպել եվրոպաական ոճի փոքր բացօթյա հարսանիք, սակայն եղանակային պայմանների և այլ հանգամանքների բերումով հակվեցին հայկական ավանդական հարսանիք անցկացնելուն։
-«Ամեն ինչը իրականում շատ դժվար էր, սկսած վառելիք գտնելուց, ավարտած սեղանով», ասում է Բորիսը։
Նորապսակները մեղրամիսը կանցկացնեն Ուլըբալիյում՝ Բալիի, Իտալիա, Հունաստանի փոխարեն, կատակով ասեց Սվետլանան։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: