Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելության վերաբերյալ հասարակական գործիչ Գագիկ Ավանեսյանը նշում է, որ «Հանուն միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» նախաձեռնող խումբը շարունակում է պնդել, որ «ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարեն իրենց առաքելությունը, այն է՝ ապահովել անվտանգ եւ արժանապատիվ կյանք Արցախի ժողովրդի համար, ինչպես բազմիցս հայտարարել է Ռուսաստանի նախագահը»։
«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը պետք է հայտարարի, թե արդյոք ռուսական խաղաղապահ զորախումբը ի վիճակի է կատարել իր պարտավորությունները։ Եթե այո, ապա դա արեք բարեխղճորեն: Եթե ոչ, ապա թող կանչեն այլ երկրների խաղաղապահ ուժերին՝ համանախագահող երկրներին, եւ համատեղ առաքելությունն իրականացնեն Արցախում։ Սա է մեր այսօրվա դիրքորոշումը»,- ասել է Ստեփանակերտի «Հանուն միջանցքի շրջափակման ժողովրդական շարժման շտաբի» նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, Արցախի նախագահին առընթեր հասարակական խորհրդի անդամ, Ղարաբաղյան շարժման ակտիվիստ Գագիկ Ավանեսյանը։
Նա նշել է, որ «բոլորը պետք է զբաղվեն իրենց գործով»։
«Արցախի իշխանությունները պետք է պատասխանատվությամբ վերաբերվեն ստեղծված իրավիճակին և կատարեն իրենց խնդիրները, իսկ քաղաքացիական հասարակությունը ակտիվորեն մասնակցի երկրի կյանքին»,- ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ «օրերս նախաձեռնող խումբը առաջարկներ կհրապարակի իշխանություններին և հասարակությանը»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: