Քաշաթաղ
Դարեր շարունակ Լեռնային Ղարաբաղում գերազանցապես ապրել են հայեր, և ի թիվս այլ շրջանների այդ տարածքի մաս էին կազմում Քարվաճառն ու Քաշաթաղը, ընդհուպ մինչև Արաքս ընկած տարածքները։
1923 թվականի հուլիսի 7-ին Լառնային Ղարաբաղի պատմական տարածքի մի հատվածի վրա ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ), որը բռնակցվեց Ադրբեջանին։ Դրան զուգահեռ՝ հուլիսի 16-ին, նշված տարածքները մայր Հայաստանից կտրելու նկատառումներից ելնելով, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնտեղ բնակվում էին նաև քրդեր, արհեստականորեն ստեղծվեց այսպես կոչված Կարմիր Քուրդիստանը, դրա մեջ ներառելով գլխավորապես Քարվաճառը (Քելբաջար), Բերձորը (Լաչին), Որոտանը (Կուբաթլուն), որոնք փաստորեն դուրս մնացին մարզի սահմաններից։
Վերջինիս ստեղծումով, կանխամտածված վերացվեց ցամաքային կապը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի միջև։ Կարմիր Քուրդիստանը գոյատևեց մինչև 1929 թվականը, որից հետո 1930 թվականին կազմավորվեց այսպես կոչված Քուրդիստանի օկրուգը, որը տարածքով գերազանցում էր Քուրդիստանի գավառին՝ ներառելով այդ գավառի մեջ չմտնող Կովսականի (Զանգելան) և Ջրականի (Ջաբրաիլի) շրջանները։ Օկրուգի վարչական կենտրոնը Լաչին բնակավայրն էր։ Ի դեպ Քուրդիստանի օկրուգը նույնպես երկար կյանք չունեցավ, մի քանի ամիս հետո այն վերացվեց՝ տարածքն ուղղակիորեն մտցվելով Ադրբեջանի ԽՍՀ կազմի մեջ։ Պարզ է, որ նման պայմաններում հայերի թիվը պետք է նվազեր։
Քարվաճառ
Կարմիր Քուրդիստանի վերացումից հետո, ադրբեջանական իշխանությունները հետևողականորեն իրականացնում էին քրդերի ձուլման քաղաքականություն, ինչի արդյունքում նրանք կորցրին իրենց ազգային ինքնությունը։ Այդ մասին են վկայում հետագա վիճակագրական տվյալները։
Ի դեպ հարկ է նշել նաև, որ Քարվաճառի (Քյալբաջար), բուն Լաչինի շրջաններում, որ կազմում է մոտ 4000քառ. կմ, մի որևէ հոգևոր մահմեդական շինություն (մզկիթ, աղոթատուն) գոյություն չունի և դա այն դեպքում, երբ այդ տարածքներում հայկական պատմամշակութային հուշարձանների թվաքանակն ըստ ստույգ տվյալների 750-ից ավելին է, այդ թվում 5 տասնյակից ավելի վանքեր ու եկեղեցիներ։
Արցախում տիրող ներկայիս իրավիճակը արդյունք է 1920-ական թվականների հենց այդ կամայական հակահայ որոշումների և անարդարությունների։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: