“Հարեւանները” պայքարում են սեփական “էկոլոգների” դեմ

  • 15:37 22.06.2023

Ադրբեջանի իշխանությունները շրջափակում են ոչ միայն Արցախը, այլև սեփական բնակչությունը, որը համարձակվել է ընդդիմանալ Գադաբեկի շրջանի Սոյուդլու գյուղում ոսկու արդյունահանող ընկերության էկոլոգիական տեռորին։ Սկզբում պառավներին ծեծել են, հետո տուգանել, հետո արգելափակել սեփական գյուղում։ Ընդ որում, տույժերն այնքան մեծ են, որ բերման ենթարկված ծերերից մեկն նախընտրել է 15-20 օր փակի տակ մնալ, բայց չտուգանվել։ Օրինակ՝ 75-ամյա կինը տուգանվել է 1500 մանաթով (մոտ 900 դոլար), մինչդեռ երկրում կենսաթոշակը 200 մանաթ է։

Ահա թե ինչպես են հարևան պետության ոստիկանները ծեծում տարեց կանանց, գրում են սոցցանցերում.

f