Արցախում ուշադիր հետեւում էին ԱՄՆ Կոնգրեսի քննարկումներին․ մեծ ռեսպեքտ

  • 16:05 22.06.2023

ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի» բաց լսումների ժամանակ Ալիևին խառնեցին ցեխի հետ՝ նրան ներկայացնելով որպես տիրակալ, բռնակալ և տեղադրեցին Սադամի հետ նույն հարթակում։ Ադրբեջանական մամուլը լռում է, ինքը՝ Ալիևը նույնպես լռում է, գրում է արցախյան հասարակական գործիչ Արթուր Օսիպյանը։
Խոսքը ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում երեկվա քննարկումների մասին է, որոնց ուշադրությամբ հետեւում էին Արցախում։ Ու թեև պաշտոնական արձագանք չկա, սակայն Արցախում շատերը համաձայն են քննարկումների ժամանակ հնչած թեզերի հետ։ Նման քննարկումները բացում են եռակողմ պայմանավորվածությունների այլընտրանքի հեռանկարներ, պայմանավորվածություններ, որոնք անշեղորեն տանում են արցախյան հիմնախնդիրը դեպի ֆիասկո։ Մոսկվան և Բաքուն միաձայն խոսում են այդ համաձայնագրերին այլընտրանք չունենալու մասին՝ վախեցնելով հայերին ամերիկյան միջամտությամբ։
«Վաշինգտոնը Մոսկվա չէ, կատակները վատ են նրա հետ, և Բաքուն դա լավ գիտի, բայց մեզ համար պետք է պարզ լինի նաև, թե ում հետ պետք է երկխոսություն վարենք և կառուցենք հարաբերություններ, որպեսզի չդառնանք ռուս-թուրքական հարաբերությունների զոհ: Մեծ ռեսպեքտ կոնգրեսականներին: Արցախը ձեզ չի մոռանա»,- գրել է Արթուր Օսիպյանը։

f