Եվրամիությունը խիստ մտահոգիչ է համարում հուլիսի 15-ից Լաչինի միջանցքի «գրեթե ամբողջական շրջափակումը»: Այսօր տարածած հայտարարությամբ միությունը շեշտում է, որ միջանցքի արգելափակումը ուղղակիորեն սպառնում է տեղի բնակչության կենսապահովմանը և լուրջ մտավախություններ առաջացնում հնարավոր հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:
Եվրամիությունը ուշադրությամբ հետևում է վերջին շաբաթներին ինչպես Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին, այնպես էլ Ղարաբաղի շփման գծում ամենօրյա կրակոցներով ուղեկցվող աճող լարվածությանը: Հիշեցնելով Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին հանդիպումների մասին՝ Եվրոպական միությունը հայտարարում է, որ շարունակում է ներգրավված լինել ամենաբարձր քաղաքական մակարդակում՝ օգնելու թուլացնել լարվածությունը և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: