Փոխգնդապետ Պուտինին պատասխանատվությունից փրկելու գործողություն

  • 14:15 24.06.2023

Այժմ իրականացվում է փոխգնդապետ Պուտինին ուկրաինացիների ցեղասպանության,  մարդկային, իմիջային մեծ կորուստների համար պատասխանատվությունից փրկելու գործողություն։ Այս մասին Step1.am-ին տված հարցազրույցում ասել է Արցախյան հասարակական գործիչ Գագիկ Ավանեսյանը։

«Նրանք գտել են քավության նոխազներ՝ պաշտպանության նախարարը և գլխավոր շտաբի պետը, որոնց դեմ է, իբր, Պրիգոժինը: Բայց հաշվի առնելով, որ Վագների նման կազմակերպությունը չէր կարող ստեղծվել առանց պետական ​​աջակցության, ապա, ամենայն հավանականությամբ, դա ГРУ կառույցն է: Պրիգոժինի կերպարт հարմար է այն աումով, որ նա կատարել է առաջադրանքը, վերցրել է Բախմուտին, անկախ նրանից, թե քանի հոգի են կորցրել այնտեղ։ Ի միջայլոց, կորուստների պատասխանատվությունն էլ է նա դրել Շոյգույի վրա։ Այսինքն՝ Ռուսաստանում Պրիգոժինն հանդես է գալիս հերոսի կերպարով, մարդու, ով պատրաստ է ու կարող է ռազմական հարցեր լուծել։

Այս առումով Պրիգոժինի ապստամբությունը, բայց, ոչ Պուտինի, այլ այլ անձնավորությունների դեմ, նման է Ուկրաինայից Ռուսաստանի նահանջի, բոլոր տարածքների հանձնման նախապատրաստության, և նրանք արդեն գտել են մեղավորներին։

Ամենայն հավանականությամբ, մի քանի ժամվա, միգուցե մեկ-երկու օրվա ընթացքում նրանց կհեռացնեն պաշտոնից, և կստացվի պալատական մաքրում։ Եվ որպես հիմք կընդունվի այն, որ Պուտինին անընդհատ սխալ են զեկուցում՝ Պրիգոժինը արդեն մի քանի ամիս է, ինչ խոսում է այս մասին։

Սա նույն սխեման է, որն օգտագործում է Փաշինյանը, նույն սխեման, որն օգտագործվում է Հայաստանի դեմ Ռուսաստանի կողմից և որը կկախեն հայերի ականջներին՝ արդարացնելու 2020 թվականի 44-օրյա պատերազմը։ Ամեն դեպքում, եթե անգամ Պրիգոժինին զոհաբերեն, Պուտինը փրկված է»,- ասաց Գագիկ Ավանեսյանը։

f