Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժումն այսօր դեմել է Արցախի Ազգային ժողովին, պահանջելով պարզել, արդյո՞ք ռուս խաղաղապահներն ի վիճակի են կատարել ստանձնած պարտականսւթյունները․
Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման դիմումը Արցախի Ազգային ժողովին
Քանի որ ադրբեջանական կողմն ավելի քան վեց ամիս շրջափակման Աեջ է պախում Արցախը, իսկ վերջին շաբաթներին էլ անցել է Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի համապարփակ շրջափակմանը, ուստի Միջանցքի ապաշրջափակման շարժումը պահանջում է, որպեսզի Արցախի Հանրապետության Ազգային ժողովը դիմի ՌԴ խաղաղապահ գորակազմին՝ կոչ անելով անհապաղ բացել միջանցքը և պահպանել 5-կիլոմետրաևոց գոտին, ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ:
Միջանցքը չբացվելու պարագայում Արցախի Հանրապետության Ազգային ժողովը պետք է հրապարակայնորեն հայտարարի ստանձնած պարտավորությունները կատարելու՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի անկարողության մասին և դիմի ԵԱՀԿ երկրներին ու Ֆրանսիայի Սենատին՝ խնդրելով գործարկել ՄԱԿ-ի հնարավոր բոլոր մեխանիզմները միջազգային խաղաղապան լրացուցիչ ուժերի ներգրավման նպատակով, քանի որ տարածաշրջանում խաղաղության պահպանման այլ տարբերակներ հնարավոր չենք համարում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: