Լուկաշենկոն բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, պայմանավորվել դադարեցնել առաջխաղացումը և դեէսկալացնել իրավիճակը։
«Բելառուսի նախագահը, լրացուցիչ ճշտելով իրավիճակը սեփական ուղիներով, Ռուսաստանի նախագահի հետ համաձայնությամբ, բանակցություններ է վարել Վագների ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ։
Բանակցությունները շարունակվել են ողջ օրվա ընթացքում։ Արդյունքում նրանք համաձայնության եկան Ռուսաստանի տարածքում արյունալի ջարդ սանձազերծելու անթույլատրելիության վերաբերյալ։ Եվգենի Պրիգոժինն ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագներ» ընկերության զինված անձանց տեղաշարժը Ռուսաստանի տարածքում և քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։
Այս պահին սեղանին դրված է իրավիճակի հանգուցալուծման բացարձակապես շահավետ և ընդունելի տարբերակ՝ Wagner-ի անդամների անվտանգության երաշխիքներով»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: