«Իմ իրավունքը» շարժման համահիմնադիր Արթուր Օսիպյանը Step1.am-ին տված հարցազրույցում նշել է, որ Արցախը երբեք չի դիմել միջազգային կազմակերպություններին խաղաղապահ օգնության համար, և եկել է դիմելու ժամանակը։
Ձեր մեկնաբանությունները ԵԽԽՎ-ում և ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում արցախյան հիմնախնդրի շուրջ կայացված քննարկումների և որոշումների վերաբերյալ։ Արդյո՞ք դրանք կապ ունեն Հաքարի կամրջից բետոնե բլոկների հեռացման հետ։
Նրանք հենց դրա հետ էին կապված, քանի որ թե՛ ԱՄՆ Կոնգրեսի հայտարարությունը, թե՛ ԵԽ ԽՎ բանաձեւը բավականին հասցեական էին, արդարացի և ներկայացնում էին Լեռնային Ղարաբաղի ապագայի տեսլականը։ Կան հստակ ակնարկներ, կոնկրետ քայլեր, որոնք հույս են ներշնչում, որ հարցը կլուծվի արդարադատության, հետեւաբար՝ ինքնորոշման շրջանակներում։ Եվ մենք ականատես եղանք, քանի որ նկարահանվել էր, թե ինչպես են ռուս խաղաղապահներն իրենց հրամանատար գեներալ-գնդապետ Լենցովի գլխավորությամբ իրականում պաշտպանում ադրբեջանցի զինվորներին Հաքարի կամրջի վրա, որ նրանք երկրորդ փորձից բարձրացնեն իրենց դրոշը Հայաստանի տարածքում։ Սա դավաճանական քայլ էր Լենցովի կողմից, և ինձ թվում է, որ Արցախի ղեկավարությունը չպետք է թողնի դա հենց այնպես։
Բացի այդ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ ամերիկյան կողմը ճնշում է գործադրում Ստեփանակերտի վրա. իբր, եթե Արցախը հրաժարվի բանակցել, ԱՄՆ-ը սպառնացել է հակաահաբեկչական գործողությամբ։ Նույն օրը Հայաստանի տարածքում բարձրացվել է Ադրբեջանի դրոշը։
Դրոշով սադրանքը պայմանավորված է նրանով, որ բանակցային գործընթացը տեղափոխվում է միջազգային տարածություն, սա դուր չի գալիս ռուսական կողմին, և նրանք փորձում են սաբոտաժի ենթարկել հայ-ադրբեջանական բանակցությունները Վաշինգտոնում և Եվրոպայում։ Սա վկայում էր այն բանի մասին, որ եթե Հայաստանը չհամաձայնի Ստեփանակերտ-Բաքու-Մոսկվա ձևաչափին, ապա դրանք տհաճություն կպատճառեն հայկական կողմին։
Արցախի ԱԳՆ-ն ողջունել է ԵԽԽՎ-ում և ԱՄՆ Կոնգրեսում քննարկումները։ Ինչպե՞ս են ԱԳՆ-ի այս հայտարարությունները կապված Արցախի խորհրդարանի գործողությունների հետ, որրին մեղադրում եք անգործության մեջ։
Բանն այն է, որ այս հայտարարությունները կապ չունեն ԱԺ-ի հետ, քանի որ ԱԳՆ-ն աշխատում է, խորհրդարանը՝ ոչ։ Արտաքին գործերի նախարարությունը ճիշտ հայտարարություններով է հանդես գալիս, իսկ խորհրդարանից լսվեց միայն մեկ անձի՝ Արթուր Թովմասյանի իմիջայլոց արած հայտարարությունըՒ Բայց խորհրդարանը, և ոչ միայն խոսնակը պետք է արձագանքի ԵԽԽՎ հայտարարությանը։ Խորհրդարանը միայն որպես թույլ օղակի արձագանքում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, իսկ երբ անհրաժեշտ է միջազգային ասպարեզում պաշտպանել Արցախի շահերը, մեր խորհրդարանը լռում է. Ավելին, Բերձորի, Աղավնոյի հանձնումը մեր խորհրդարանի ձեռքի գործն է։ Հարցի իրենց տեսլականն էր, որ հանգեցրեց նրան, որ Բերձորը, Աղավնոն, Սուսը մեզանից ապօրինի խլեցին, և դա մեր խորհրդարանի համաձայնությամբ էր։ Խորհրդարանը նույնիսկ կողմ է եղել հին երթուղին ժամանակից շուտ Ադրբեջանին փոխանցելուն, ինչը մեզ արժեցավ մի ամբողջ շրջանի կորուստ և լիակատար շրջափակում։
Խորհրդարանը հինգ կուսակցություններն են և նրանց առաջնորդները, ներառյալ նրանց առաջնորդների քաղաքական հայրերը: Որոշում են կայացնում ոչ թե 33 պատգամավոր, այլ նրանց կուրատորները։ Բայց պատգամավորները դա պետք է ընդունեն, այլապես մեղքը կվերցնեն իրենց հոգու վրա։
Կկատարվի՞ Շարժման պահանջը։
Դա պետք է արվի, քանի որ շարժման կազմակերպիչները գրագետ հարցեր են բարձրացնում և խոսում այն մասին, ինչ կա իրականում։ Առաջադրված պահանջը իրերի իրական վիճակն է՝ կա՛մ կատարե՛ք ձեր պարտականությունները, կա՛մ հայտարարե՛ք, որ ի վիճակի չեք՝ Արցախին հնարավորություն տալով լրացուցիչ խաղաղապահ ուժեր ներգրավելու այդ խնդիրները լուծելու համար։ Շատերն ասում են, որ ոչ ոք չի ուզում գալ այստեղ, բայց սա այն պատճառով է, որ Ղարաբաղը երբեք չի դիմել ուրիշներին խաղաղապահ օգնության համար: Ուստի եկել է դիմելու ժամանակը, և ես չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկություն չունի այստեղ խաղաղապահ զորքեր ուղարկելու։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: