Ալիեւն 907-րդ ուղղումից վախենում է ինչպես կրակից

  • 15:11 02.07.2023

«Տեսեք, Խորհրդային Միության փլուզումից հետո ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց Ազատության աջակցության ակտը: Այս օրենքն ընդունվել է նախկին խորհրդային բոլոր հանրապետություններին օգնություն ցուցաբերելու նպատակով։ Ադրբեջանին վտարել են այնտեղից։ Այն պատրվակով, թե իբր Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի շրջափակման մասին։ Ինչպե՞ս կարող էինք դա անել, եթե մեր հողերը օկուպացված լինեին: Բայց մեր դեմ պատժամիջոցներ կիրառվեցին։ Դրանք գործում են մինչ օրս: Նրանք էլ մի թիվ ունեն՝ 907-րդ ուղղում։ Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումն ենթադրում է պատժամիջոցներ մեր դեմ: Կարո՞ղ է նման անարդարություն լինել”։ Սրանք Ալիևի խոսքերն են, ով լավ գիտակցում է 907-րդ ուղղման կարևորությունը և դրա ընդունման պատճառները։

ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 907 ուղղումն՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման և Արցախի դեմ ագրեսիայի պատճառով 1992թ.։ Դա, ըստ էության, պատժամիջոցներ են Ադրբեջանի դեմ։ 2001 թվականին Հեյդար Ալիեւին հաջողվեց համաձայնության գալ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի հետ։ Ուղղումը չի չեղարկվել, բայց կոնգրեսականներն ու սենատորները նախագահին թույլ տվեցին ժամանակավորապես կասեցնել ուղղումը մեկ տարով, եթե դա պահանջում են Միացյալ Նահանգների ազգային շահերը:

Սա տեղի է ունենում ավելի քան 20 տարի. Բաքուն, շահագործելով ամերիկա-իրանական տաչրաձայնություններն, որոշակի ռազմական օգնություն է ստանում ԱՄՆ-ից, սակայն Վաշինգտոնը համառորեն չի չեղարկում 907-րդ ուղղումը:

Բերձորի միջանցքի շրջափակման հետ կապված Կոնգրեսում առաջարկներ կան օգտագործել 907 օրակարգը և դադարեցնել բոլոր օգնությունները Բաքվին։ Բայց սրա համար պակասում է մի «փոքր բան»՝ հայկական կողմի ֆիմումն ու հայկական լոբբիի գրագետ աշխատանքը։ Հայաստանի իշխանությունները վատնում են հսկայական ռեսուրս։

Ասելով, որ աշխարհում գործում է ուժի իրավունքը, և աշխարհըն իբր պարտավոր է ճանաչել Արցախյան խնդրի «ուժային լուծման» արդյունքները՝ Ալիևը հասկանում է, որ դա շատ վտանգավոր հայտարարություն է։ Ի վերջո, եթե ուժն է իշխում, ապա միշտ կարող է հայտնվել մեկը, ով ավելի ուժեղ է։ Եվ հետո դուք պետք է անեք այնպես, ինչպես ասում են ավելի ուժեղները:

Այդ իսկ պատճառով Բաքվի համար չափազանց կարեւոր է աշխարհում գերիշխող ուժ ճանաչված ԱՄՆ-ի դիրքորոշումը։ «Այ եթե ամերիկացիները իրենց դիրքորոշումն բխեցնեին Ալմա Աթայի հռչակագրից և ՄԱԿ-ի կանոնադրությունից»,- ասել է Բաքվի քաղաքագետներից մեկը, հաստատելով, որ ԱՄՆ դիրքորոշումն իրենց ուզաշով չէ։

Հետաքրքիր է, որ Վաշինգտոնի բանակցություններում հայկական կողմը քարոզում էր Ալմա-Աթայի հռչակագիրը և խորհրդային սահմանները 1975թ. քարտեզներով։

Step1