“Բեկոր” երաժշտական խումբը մեծ համերգի է պատրաստվում

  • 09:39 12.07.2023

Չնայած շրջափակման, մշակութային կյանքը Արցախում շարունակում է զարգանալ։ Շրջափակված Արցախում անց են կացվում մշակութային միջոցառումներ, համերգներ, բացվում խմբակներ։ Գրեթե ամեն շաբաթ-կիրակի Արցախում տեղի են ունենում համերգներ, իսկ հունիսի 30-ից հուլիսի 9-ը անց է կացվել «Sunrise Stepanakert» արվեստի փառատոնը։

Մշակույթի որոլտում Արցախի նոր ձեռքբերումներից մեկը՝ մոտ 3 ամիս առաջ ստեղծված «Բեկոր» երաժշտական խումբն է, որը գործում է «Բեկոր» երիտասարդական ակումբին կից և որի մասնակիցները երիտասարդական ակումբի անդամներն են։ Խումբը բաղկացած է 7 հոգուց, որից 4-ը վոկալիստ, մեկ կիթառահար, մեկ թմբկահար և մեկ դիրիժոր։ Երիտասարդների կատարումների ցանկը հիմնականում բաղկացած է ժամանակակից երգերից, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։

«Խումբ ստեղծելը նախնական շրջանում մեզ համար ժամանցի պես բան էր, շաբաթական մի քանի անգամ հավաքվում էինք, մեկ-երկու երգ պատրաստում մեր հաջորդ միջոցառման վերջում երգելու համար»,- ասում է Հայկը` «Բեկոր» երաժշտական ակումբի կիթառահարը և ղեկավարը։

Մի քանի հաջող ելույթներից հետո խումբը սկսեց նկատվել արցախցիների կողմից, և վերջերս նրանք ստացան հրավեր՝  Մարտակերտում կայանալիք «Stem Expo»-ին ելույթ ունենալու համար։

«Հիմա մենք քրտնաջան աշխատում ենք գալիք 2 համերգին լավ ելույթ ունենալու համար։ Մարտակերտից հետո նաև կունենանք մեր առաջին մեծ համերգը, որը տեղի կունենա Ստեփանակերտում»,- ասում է Հայկը։

Ներկա պահին խմբի առջև ծառացած ամենամեծ խնդիրը՝ լավ երաժշտական գործիքների պակասն է։ Շրջափակման պատճառով գործիքների տեղափոխումը երևանից Արցախ դատնում է անհնար։

Ինչպես է խումբը պատրաստվում համերգի։

f