Արցախում խախտվել է հրադադարը

  • 12:01 12.07.2023
Հուլիսի 12-ին՝ ժամը 09:00- ին, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ։Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։