Ինչպես հայտնի դարձավ, երեկ երեկոյան Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի աներոջ առողջական վիճակը վատացել է, շտապօգնությունը ժամանել է շատ ուշ, և նրան փրկել չի հաջողվել։
Ինչպես Step.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, կարելի է պնդել, որ մահվան պատճառ է դարձել նաև շրջափակումը, քանի որ վառելիքը բավարար չէ, եւ շտապօգնությունը չի կարողացել ժամանակին բուժօգնություն ցուցաբերել։
Արցախի շտապօգնության վարչությունից Step.am-ին ասացին, որ ոչ միայն մեքենաների վառելիքը չի բավականացնում, այլեւ դեղերը։