Կցանկանայի անդրադառնալ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման վերաբերյալ Եվրամիության հայտարարություններին, որոնք ընդգծում են դրա բացման կարևորությունը։ ԵՄ-ում տեղի են ունեցել հանդիպումներ տարբեր դերակատարների հետ՝ ուղղված իրավիճակի կարգավորմանը։ Ես չեմ ասում, որ սա պարզ գործընթաց է, բայց մենք՝ տարբեր միջազգային գործընկերների հետ, լիովին ներգրավված ենք ստեղծված իրավիճակի լուծումներ գտնելու գործընթացում։ Մենք աշխատում ենք լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Այս մասին Alpha News-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Լաչինի միջանցքը պետք է բացվի, և սա այն է, ինչ սպասվում է, ինչ պետք է լինի»,- նշել է նա։