«Բազմաթիվ բարդ և կարևոր խնդիրներ կան լուծելու։ Դրանցից ամենազգայունը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման խնդիրը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում՝ նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների կողմից ստորագրված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի սահմաններում։ Դրա արդյունավետությունն այսօր հաստատվել է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ղեկավարության կողմից։ Դրան համապատասխան էլ կառուցվում է խաղաղ պայմանագրի վրա աշխատանքը»,-ասել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը Մոսկվայում Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպումից հետո։
«Լավրովի ծրագիրը», որի անվան փոխարեն ժամանակին Բաքվում հայհոյանք էն արտաբերել՝ անընդհատ հիշեցնելով, որ նա Քալանթարյան է, կայանում է նրանում, որ «ապահովվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թվականի շրջանակներում»։ Այս պլանի իրականացման համար 2020 թվականին սանձազերծվեց ահաբեկչական պատերազմ, որի արդյունքում կորցվեց Արցախի տարածքների 2/3-ը, զոհվեց 4000-ից ավելի հայ, Արցախը անջատվեց Հայաստանից, ռուսական զորքերի մուտքմ որը Արցախը վերածեց գետտոյի, միջազգային միջնորդության տորպեդահարում, ԵԱՀԿ, ՄԱԿ-ի շրջանակներում քաղաքական կարգավորման դադարեցում։ Ընդհանուր առմամբ, այն ամենը, ինչը խանգարում էր «1991 թվականի սահմաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը», վերացվել է Ռուսաստանի կողմից։
Մնում է վերջին ակտը՝ ստիպել Արցախի ղեկավարությանը ցրել խորհրդարանը, բանակը, պետական կառույցները, վերացնել ժողովրդի կամքով ստեղծված պետությունը։ Այժմ Ռուսաստանը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ Արցախի համատեղ ֆաշիստական շրջափակումով ստիպում է Արցախին կատարել այդ վերջին քայլը։
«Հայկական կողմը հասկանում է, որ անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հնարավորինս շուտ հանդիպումներում համաձայնեցնել համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից բխող իրավունքները (այս դեպքում՝ Ադրբեջանը), ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքները»,- ասել է Լավրովը։
«Մենք գնահատում ենք, որ մեր ադրբեջանցի ընկերները հասկանում են Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Սա կենտրոնական խնդիրներից մեկն է»,- ասել է Լավրովը Բայրամովի հետ հանդիպմանը։
«Մեր խաղաղապահներն ունեն բոլոր հնարավորությունները հումանիտար խնդիրները լուծելու համար, սակայն կողմերի համաձայնությունը պետք է լինի»,- ասել է Լավրովը։
Նա նշել է, որ Փաշինյան-Պուտին-Ալիեւ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ մինչեւ տարեվերջ։
Լավրովը ժամանակ կունենա՞ զեկուցելու իր ծրագրի ամբողջական իրականացման մասին։ Ռուսաստանն այժմ ապրում է այն ամենն, ինչ պատրաստել է Հայաստանի համար. վերջին գործողությունը լինելու է Ղրիմի վերադարձը (ոչ թե Ուկրաինային, այլ Թուրքիային)՝ բունկերում հերթական ապստամբությամբ։ Լավրովն արդեն ապահովագրել է իրեն՝ նրա ընտանիքը գտնվում է ԱՄՆ-ում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: