Շարժման անդամները հավաքվել են Շտաբի մոտ, որ որոշեն հետագա քայլերը։ Որոշվեց գնալ Կառավարոոթյան շենքի մոտ եւ ստիպել վառելիք տրամադրել, որպեսզի շրջաններից եւս մարդիկ կարողանան միանալ վաղվա ակցիային։
Վաղվա ակցիայի մասին կիրազեկեն լրացուցիչ։
Շարժման անդամները հավաքվել են Շտաբի մոտ, որ որոշեն հետագա քայլերը։ Որոշվեց գնալ Կառավարոոթյան շենքի մոտ եւ ստիպել վառելիք տրամադրել, որպեսզի շրջաններից եւս մարդիկ կարողանան միանալ վաղվա ակցիային։
Վաղվա ակցիայի մասին կիրազեկեն լրացուցիչ։
Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքում կան բազմաթիվ հարցեր, որոնք դեռ լուծված չեն, սակայն հավաստիացրել է, որ Երևանը հաստատակամ է խաղաղության օրակարգի հարցում։
«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է, որպեսզի հնարավորինս արագ կայուն խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն ստեղծվի, որովհետև տարածաշրջանում կայունությունը և խաղաղությունը օգնելու են Հայաստանի սուվերենությանն ու անկախությանը, պաշտպանելու են երկրի ժողովրդավարությունը։
Անդրադառնալով չլուծված խնդիրներին՝ Գրիգորյանն ասել է, որ ամենառաջնային խնդիրներից մեկն է հստակեցնել սահմանը 1975 թվականի Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզի հիման վրա։ «Մենք պատրաստ ենք այս տարբերակով առաջ շարժվել։ Վերջնական համաձայնություն չկա, բայց շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, որ հենց 1975 թվականի քարտեզն օգտագործվի, նաև միջազգային մեխանիզմ ստեղծվի, որպեսզի Ստեփանակերտը և Բաքուն քննարկեն Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունը և իրավունքները։ Հույս ունենք, որ միջազգային հանրությունն ավելի մեծ ջանքեր կգործադրի, որպեսզի առաջ շարժվենք այս ուղղությամբ»,- ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։
Գրիգորյանը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր հարթակներում ընթացող բանակցությունները փոխլրացնող են։ «Կարելի է ասել, որ բոլոր տեղերում օրակարգը գրեթե նույնն է։ ԱՄՆ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում օգնում է կայունություն ապահովել, և այդ առումով շատ կարևոր եմ գնահատում Միացյալ Նահանգների ներգրավվածությունը նաև բանակցությունների մասով, որովհետև բանակցություններն առաջ մղելու մեծ ջանք է գործադրվում Վաշինգտոնի կողմից, ինչը մենք գնահատում ենք»,- նշել է նա։
Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները ինտենսիվացնելու և խորացնելու մեծ հնարավորություն է տեսնում, ասել է նա։
Ժողովրդավարությունը և տարածաշրջանի հանդեպ Միացյալ Նահանգների հետաքրքրությունը մեծ դաշտ են բացում այդ համագործակցության համար։ Անվտանգությունը, էներգետիկ ոլորտը և տնտեսությունը օրակարգային հարցեր են, որոնք քննարկել ենք և քննարկելու ենք մոտակա երկու օրերի ընթացքում՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք ընդլայնել համագործակցությունը։ Հայաստանը հետաքրքրված է նաև մի շարք հարցերով, որոնք լայն հնարավորություններ են տալու։ Օրինակ, շուկայական տնտեսության կարգավիճակ ձեռք բերելը, տարբեր բիզնեսների հնարավորություններն օգտագործելը։ Օրինակ, Google ծառայությունների մեծ մասը հասանելի չէ Հայաստանում։ Հասանելիությունը, կարծում ենք, կարող է մեծ փոփոխություններ մտցնել ազատ խոսքից մինչև այլ հարցեր լուծելու հարցում, որովհետև Հայաստանում այս պահին Google ծառայությունների մի մասի չգործելու պատճառով, օրինակ, մեդիաները չեն կարողանում իրենց Youtube ծառայությունները մոնետիզացիայի ենթարկել։ Սա փոքր մի մաս է, բայց այսպիսի փոքրից մինչև լայն անվտանգային համագործակցություն քննարկման օրակարգում են»,- ասել է Գրիգորյանը։
ՌԴ-ի կողմից Հայաստանին պայմանագրով նախատեսված զենք զինամթերքը չտրամադրելու հարցը շարունակում է մնալ օրակարգային հարց հայ-ռուսական հարաբերություններում, սակայն չի քննարկվել ռուսական կողմի հետ Մինսկում վերջերս կայացած ԱԽ քարտուղարների հանդիպման ժամանակ, ասել է Արմեն Գրիգորյանը:
«Բոլոր խնդիրները պետք է բաց, հանգիստ քննարկվեն մեր գործընկերների հետ, որպեսզի լուծում գտնեն, որովհետև այդ խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն: Հուսով ենք` այդ խնդիրները լուծում են ստանալու, որովհետև դրանք շատ կարևոր են Հայաստանի համար: Հույս ունենք, որ այդպիսի ընկալում կա, որ դրանք շատ կարևոր են Հայաստանի համար»,-ասել է նա:
Ռուս խաղաղապահների մասով՝ Ստեփանակերտում այն ակնկալիքները, որոնք եղել են, չեն արդարանում: Խնդիրներից մեկն այն է, որ Լաչինի միջանցքի փակ լինելը շատ լուրջ հիմնախնդիր է, ասել է Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի որևէ ներկայություն չէր նախատեսվում Լաչինի միջանցքում, և խաղաղապահների խնդիրն էր, որպեսզի Լաչինի միջանքով տեղի ունենա ազատ տեղաշարժ:
«Այսօր այդ տեղաշարժը չկա, և մեր ակնկալիքն այն է, որ խաղաղապահներն իրականացնեն իրենց առաքելությունը ամբողջությամբ, և Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ չկանգնեն հումանիտար այսպիսի ճգնաժամի առաջ, որովհետև շարունակական ճգնաժամը խորանում է: Վերջին շրջանում միջանցքն ամբողջովին է փակ, նույնիսկ ապրաքնների տեղաշարժ չկա: Եվ սա բարդացնում է կյանքը հենց ԼՂ-ում: Ակնկալիքն այն է, որ այսպիսի ճգնաժամեր չլինեն: Հիմնական ակնկալիքն այն է, որ խաղաղապահները կարող լինեն իրենց մանդատի շրջանակում իրականացնեն այն գործառույթները՝ ասինքն ապահովեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը»,-ասել է ԱԽ քարտուղարը:
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի ունեցած հարաբերություններին: Այս կապակցությամբ՝ Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը բոլոր խնդիրները քննարկում է ՀԱՊԿ-ի անդամ երկրների հետ և օգտագործում ՀԱՊԿ-ի հարթակները բոլոր խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ գտնելու համար: «Մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրները որոշակի ձևով առնվազն հրապարակային ասում են, որ Հայաստանի բարձրացրած խնդիրները լեգիտիմ են: Շատ կարևոր է, որ մեր գործընկերները հասկանան, որ մեր բարձրացրած խնդիրները լեգիտիմ են: Եվ ակնկալում ենք այդ խնդիրների լուծում»:
Միջանցքի ապաշրջափակման Շարժման կազմակերպած երթը տվեց իր արդյունքները՝ երթին միացան բազմաթիվ մարդիկ։ Այժմ նրանք հավաքվում են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ հանրահավաք է տեղի ունենալու։ Ոստիկանությունն ու իշխանությունները չեն խոչնդոռում ակցիային։
Արցախի հակաճգնաժամային հանձնաժողովի նախագահ Տիգրան Պետրոսյանը մասնակցում է Շարժման՝ միջանցքի ապաշրջափակման ակցիային։ Նա պատասխանել է Step1.am-ի թղթակցի հարցերին։
Մի քանի օր առաջ ասում էիք, որ 5-7 օր կսպասեք իշխանությունների արձագանքին, հետո կոնկրետ գործողություններ կսկսեք։ Ձեր մասնակցությունը ակցիային սրա հե՞տ կապ ունի։
Ես ակցիային մասնակցում եմ որպես Արցախի քաղաքացիև կապ չունեմ Շարժման հետ։ Ինչ վերաբերում է 5-7 օրվան, այո, մենք ժամանակ ենք տվել իշխանություններին որոշելու, թե ինչ վերաբերմունք կցուցաբերի Ռուսաստանը մեր նկատմամբ։ Առաջիկա 2-3 օրվա ընթացքում կարևոր բանակցություններ են նախատեսված Հայաստանից և Ղարաբաղից դուրս՝ մեր հարցով։ Հաշվի առնելով այս բանակցությունների կարևորությունը, ես հիմա չեմ կարող ասել, թե ով է դրանց մասնակցում, խոսքը երկու ձևաչափով բանակցությունների մասին է, ուզում ենք սպասել բանակցությունների ավարտին և դրանից հետո որոշել, թե ինչ է պետք անել։ Եթե արդյունքում գան այն եզրակացության, որ միջանցքը պետք է ապաշրջափակվի, և ճանապարհներ գտնեն՝ ստիպելու դա անել, ապա մեզ ոչինչ չի մնա։ Եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես հիմա է, ապա արտաքին խաղացողների վրա հույս դնելն իմաստ չունի։
Ապաշրջափակման շարժման ակցիայի մասնակիցները երթ են անում Ստեփանակերտի փողոցներում, որպեսզի հետո վերադառնան Վերածննդի հրապարակ։ Նրանք կոչ են անում միանալ Շարժմանը։
Միջանցքի ապաշրջափակման համաժողովրդական շարժումը հայտարարեց միջանցքը բացելու արշավ։
Շարժման անդամ Դավիթ Վանյանը հանդես է եկել կոչով, որտեղ նշել է, որ իրավիճակը գնալով վատանում է, և պարզ է, որ մեր ապագան ոչ ոք չի հոգալու մեր փոխարեն։ «Մենք ինքներս պետք է գործողությունների ծրագիր մշակենք, Արցախի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը»,- ասաց նա։
Հուլիսի 12-ին ժամը 12-ին բոլորը հավաքվում են շտաբի մոտ՝ Վ.Սարգսյան, 25 հասվժցեում, և մենք սկսում ենք համապատասխան քայլեր ձեռնարկել, ասաց Վանյանը։ «Մենք հավաքվելու ենք հրապարակում և կոչ ենք անելու ղեկավար մարմիններին կամ միանալ մեզ, կամ օգնել ռեսուրսներով։ Մենք չենք պատրաստվում նստել ու սպասել նոր օյինների մեր երեխաների գլխին. Մենք ինքներս պետք է բացենք ճանապարհը. Եթե տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվեն, ապա սա գործող տարբերակ կդառնա։ Մեր ձայնը լսելի կլինի, մենք կվերականգնենք մեր արժանապատվությունը և ճագարների պես չենք սպասի, որ մեր փոխարեն որոշում կայացվի»,- ասաց Վանյանը։
Այո, կարող են լինել վտանգավոր պահեր, բայց արդյոք հիմա անվտանգ է: Սա դանդաղ մահ է: Քանի դեռ ռեսուրս կա, պետք է ինչ-որ բան անել, այլապես ուշ կլինի։ Իրավական առումով ճշմարտությունը մեր կողմն է։ Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ թշնամին մեզ սպանդի է ենթարկում։ Աշխարհը լռում է, որովհետեւ մենք լռում ենք, նշեց Դավիթ Վանյանը։
Շարժմանը համակրող Արթուր Օսիպյանն ասաց, որ ակցիայի նպատակը միջանցքի ապաշրջափակումն է. «Շատերն արդեն հասկանում են, որ եթե միջանցքը չարգելափակվի, ուրեմն ապագա չկա, եթե այն բացվի, ապա անկախության լուրջ հույսեր կան»,- ասաց նա։
Ինչ-որ մեկը սուտ տեղեկություն է տարածում, թե միջանցքը բացվելու է հուլիսի 12-ին. Դա սուտ է: Նման խոսակցություններ են տարածում նրանք, ովքեր վախենում են, որ մարդկանց էներգիան կկուտակվի, և գործընթացները դուրս կգան ոչ միայն Ադրբեջանի, այլև Ռուսաստանի վերահսկողությունից։ Մեզ ուզում են հանգստացնել, ասաց Արթուր Օսիպյանը։
Ադրբեջանը հստակ նշում է իր նպատակը՝ Արցախի ժողովրդին սովի դատապարտել և ստիպել ինտեգրվել։ Կա միջանցք՝ չկա ինտեգրացիա, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ամեն գնով միջանցք բացել, նշել է նա։
Մենք անցնում ենք խաղաղ անհնազանդության և գրավում ողջ աշխարհի ուշադրությունը։ Մենք պահանջելու ենք, որ ռուս խաղաղապահները մեզ ուղեկցեն մինչեւ Հաքարի կամուրջ։ Պետք է կենտրոնանալ միջանցքում ադրբեջանցիներ չլինելու վրա և աշխարհին ցույց տալ, որ մենք ինքներս կարող ենք կատարել միջազգային կառույցների և դատարանների որոշումները, ասաց Արթուր Օսիպյանը։
Եթե մենք աշխարհին ցույց տանք, թե Ռուսաստանը ինչ հանցագործություններ է նա անում՝ պատանդ վերցնելով 120 հազար մարդու, ապա սա հարված կլինի Ռուսաստանին, ասաց նա։
Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Չնայած շրջափակման, մշակութային կյանքը Արցախում շարունակում է զարգանալ։ Շրջափակված Արցախում անց են կացվում մշակութային միջոցառումներ, համերգներ, բացվում խմբակներ։ Գրեթե ամեն շաբաթ-կիրակի Արցախում տեղի են ունենում համերգներ, իսկ հունիսի 30-ից հուլիսի 9-ը անց է կացվել «Sunrise Stepanakert» արվեստի փառատոնը։
Մշակույթի որոլտում Արցախի նոր ձեռքբերումներից մեկը՝ մոտ 3 ամիս առաջ ստեղծված «Բեկոր» երաժշտական խումբն է, որը գործում է «Բեկոր» երիտասարդական ակումբին կից և որի մասնակիցները երիտասարդական ակումբի անդամներն են։ Խումբը բաղկացած է 7 հոգուց, որից 4-ը վոկալիստ, մեկ կիթառահար, մեկ թմբկահար և մեկ դիրիժոր։ Երիտասարդների կատարումների ցանկը հիմնականում բաղկացած է ժամանակակից երգերից, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։
«Խումբ ստեղծելը նախնական շրջանում մեզ համար ժամանցի պես բան էր, շաբաթական մի քանի անգամ հավաքվում էինք, մեկ-երկու երգ պատրաստում մեր հաջորդ միջոցառման վերջում երգելու համար»,- ասում է Հայկը` «Բեկոր» երաժշտական ակումբի կիթառահարը և ղեկավարը։
Մի քանի հաջող ելույթներից հետո խումբը սկսեց նկատվել արցախցիների կողմից, և վերջերս նրանք ստացան հրավեր՝ Մարտակերտում կայանալիք «Stem Expo»-ին ելույթ ունենալու համար։
«Հիմա մենք քրտնաջան աշխատում ենք գալիք 2 համերգին լավ ելույթ ունենալու համար։ Մարտակերտից հետո նաև կունենանք մեր առաջին մեծ համերգը, որը տեղի կունենա Ստեփանակերտում»,- ասում է Հայկը։
Ներկա պահին խմբի առջև ծառացած ամենամեծ խնդիրը՝ լավ երաժշտական գործիքների պակասն է։ Շրջափակման պատճառով գործիքների տեղափոխումը երևանից Արցախ դատնում է անհնար։
Ինչպես է խումբը պատրաստվում համերգի։
Բաքուն անցած շաբաթ օրը Արցախում միացրել է գազը, իսկ կիրակի օրն անջատել։ Արդյո՞ք դա որոշ ուժերի կողմից Բաքվի վրա ճնշումների արդյունք էր։ Ընդհանրապես կա՞ նման ճնշում և ո՞վ է դա անում։ Step1.am-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը։
– Հայաստանի իշխանություններն աշխատու՞մ են միջազգային ուժերի հետ, որոնք ի վիճակի են եւ ճնշում են Բաքվի վրա։
– Բաքուն փորձեց ցույց տալ, թե ով է տան տերը։ Եվ պատահական չէ, որ ադրբեջանցի քարոզիչները անմիջապես հայտարարեցին Արցախի հետ հարաբերությունների կարգավորման բանաձեւը՝ երրորդ դրոշի տակ բանակցություններ չի լինի։
Ալիևին զայրացրել էր այն, որ Վաշինգտոնն առաջարկում էր բանակցություններ վարել երրորդ երկրում (բանակցությունների երկու փուլ անցկացվեց Իվանյանում) և պատրաստակամություն հայտնեց բանակցություններ վարել Բաքվում, սակայն Արցախը մերժեց։ Պաշտոնական Ստեփանակերտը Բաքվի հետ երկխոսություն վարելու ցանկություն չունենալը հիմնավորել է Ալիևի նախապայմաններով։ Դրանք բարձրաձայնել է նախագահ Հարությունյանը (1. Արցախի ՊԲ լուծարում, 2. Նախագահի, Ազգային ժողովի և կառավարության պաշտոնի վերացում և այլն)։
– Այսինքն՝ կարծում եք, որ ճնշում չի՞ եղել։
-Դա նուրբ ակնարկ էր, որ Բաքվի անզիջողականության թիկունքում կանգնած են Անկարան և Մոսկվան։ Բայց ճնշում չկա, ավելի շուտ՝ դավադրություն։ Էրդողանն ու Պուտինը ցանկանում էին ամերիկացիներին ու ԵՄ-ին ցույց տալ, թե ով է տերը։ Ավաղ, Պուտինը չի կարող ճնշում գործադրել Բաքվի վրա։
– Բայց եթե Բաքվի վրա ճնշումներ չկան, ի՞նչն է խանգարում նրանց ավարտին հասցնել իր ծրագրերը։
Մենք պատանդ ենք, խաղադրույթ Զանգեզուրի համար խաղում։ Ալիեւը Մոսկվայից ստացավ այն ամենը, ինչ ուզում էր, եւ ամենակարեւորը՝ Շուշիից։ Նա վերահսկում է այն ամենը, ինչ կա մեզ հետ՝ բոլոր գերիշխող բարձունքներն ու հաղորդակցությունները նրա վերահսկողության տակ են։ Եվ ոչ Երեւանը, ոչ Ստեփանակերտը, ոչ նույնիսկ Մոսկվան չեն կարողանա նրան դիմադրել։
– Իսկ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ի՞նչ կասեք։
Անգամ այնտեղ կան ուժեր, որոնք շրջափակումը համարում են մեզ հաշտեցնելու քաղաքակիրթ միջոց։ Օրինակ՝ Ամանդա Փաուերը՝ ԱՄՆ զարգացման գործակալության ղեկավար, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ։
– Այսինքն՝ կարծում եք, որ Արցախը Բաքվին ենթարկելու հարցում միջազգային կոնսենսուս կա՞։ Այդ դեպքում ի՞նչն է մեզ պահում: Արդյո՞ք դա միայն մեր քաղաքական կամքն ու տոկունությունն է:
– Նախ պետք է ներքին գործոնը հաշվի առնել։ Ոչ միայն Բաքվում, այլեւ Երեւանում ու Արցախում իրավիճակը միանշանակ չէ. առանց գոլորշի բաց թողնելու սոցիալական լարվածությունը կարող է վերածվել սոցիալական պայթյունի: Ինչ վերաբերում է մյուս բաղադրիչին, ապա Իլհամ Ալիեւը դարձավ սեփական ամբիցիաների պատանդը։ Հիմա նա պետք է պատասխան տա սեփական լսարանին, որի առաջ հանդես եկավ որպես հերոս-ազատարար՝ հայտարարելով, որ Արցախի հարցը մեկընդմիշտ ավարտվեց, Մինսկի խումբն անփառունակ կերպով դադարեց գոյություն ունենալ՝ մի խոսքով արդի քեր-օղլու։
Մյուս կողմից, Ալիեւը ռուսներին ու թուրքերին խոստացել է, որ բոլոր հարցերը լուծել Թուրքիա (Անգլիա), Ռուսաստան, Ադրբեջան եռանկյունում։ Եվ հանկարծ ակտուալանում է Մինսկի խմբի հարցը, արցախյան հիմնախնդրի քաղաքական լուծումը, և որքան էլ Հայաստանի ու Արցախի իշխանությունները աղաղակեն, այնուամենայնիվ, նրանք էլ են ստիպված արձանագրել ռուսական ճնշման փաստը Արևմուտքի նախաձեռնությունները արգելափակելու հարցում։ Եվ նաև ճանաչել ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ֆրանսիայի առաջարկների իրական էությունը հայ-ադրբեջանական հիմնախնդրի կարգավորման և արցախյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ։
Ե՛վ Արայիկ Հարությունյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը խոստովանել են, որ հավատարիմ են ռուսամետ կողմնորոշմանը և Մոսկվայի հետ քննարկում են բոլոր կարևոր հարցերը։ Դե, ինչպես առանց նրանց ընկերներ Էրդողանի, Ալիևի, Լուկաշենկոյի և Կո.։ Նիկոլ Փաշինյանը հեռու է արեւմտամետ լինելուց՝ Ռուսաստանին աջակցության պատճառով գրեթե պատժամիջոցների տակ է դնում Հայաստանը։
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին՝ քաղաքականության մեջ կան կանոններ, որոնց պետք է հետևեն բոլորը։ Ինչքան էլ Կրեմլը մեզ ահաբեկեց արցախյան շարժման մեկնարկից հետո, ինչքան էլ մեզ սպառնացին, բայց Հայաստանն անկախացավ, Արցախն ինքնորոշվեց, ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդարանի փաստաթղթերում ամրագրված են կարգավորման տարրեր, Կոնգրեսի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի, Համանախագայների առաջարկները մնացել են անփոփոխ։
Մեր նման հակամարտությունների լուծման երկու նախադեպ կա. Կոսովոյի տարբերակը՝ համակեցությունն է (Բաքուն արդեն բավականին լավ բարեկարգել է Շուշին, շինարարություն է իրականացնում Հադրութում և այլն): Երկրորդ՝ հայկական ամեն ինչ ինտեգրվում է Հայաստանին, Ադրբեջանը վերահսկողություն է ստանում ադրբեջանական ամեն ինչի հանդեպ։ Իհարկե, դա ամրագրվում է միջազգային որոշմամբ և պայմանագրերում։
Ահա թե ինչու Բաքուն տեղում փորձում է Արցախի հիմնախնդիրը անջատել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման խնդրից, նախապայմաններ դնում Երևանի և Ստեփանակերտի առջեւ՝ գերադասելով բանակցությունների խաթարումը իր համար ոչ ձեռնտու ձևաչափին։
Մի խոսքով, եթե Արեւմուտքը չլիներ, ինձ հետ հարցազրույց կանեիք կա՛մ Գորիսում, կա՛մ Երեւանի Նորքի զանգվածներից մեկում։
Միջանցքի ապաշրջափակման համաժողովրդական շարժումը հայտարարեց միջանցքը բացելու արշավ։
Շարժման անդամ Դավիթ Վանյանը հանդես է եկել կոչով, որտեղ նշել է, որ իրավիճակը գնալով վատանում է, և պարզ է, որ մեր ապագան ոչ ոք չի հոգալու մեր փոխարեն։ «Մենք ինքներս պետք է գործողությունների ծրագիր մշակենք, Արցախի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը»,- ասաց նա։
Հուլիսի 12-ին ժամը 12-ին բոլորը հավաքվում են շտաբի մոտ՝ Վ.Սարգսյան, 25 հասվժցեում, և մենք սկսում ենք համապատասխան քայլեր ձեռնարկել, ասաց Վանյանը։ «Մենք հավաքվելու ենք հրապարակում և կոչ ենք անելու ղեկավար մարմիններին կամ միանալ մեզ, կամ օգնել ռեսուրսներով։ Մենք չենք պատրաստվում նստել ու սպասել նոր օյինների մեր երեխաների գլխին. Մենք ինքներս պետք է բացենք ճանապարհը. Եթե տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվեն, ապա սա գործող տարբերակ կդառնա։ Մեր ձայնը լսելի կլինի, մենք կվերականգնենք մեր արժանապատվությունը և ճագարների պես չենք սպասի, որ մեր փոխարեն որոշում կայացվի»,- ասաց Վանյանը։
Այո, կարող են լինել վտանգավոր պահեր, բայց արդյոք հիմա անվտանգ է: Սա դանդաղ մահ է: Քանի դեռ ռեսուրս կա, պետք է ինչ-որ բան անել, այլապես ուշ կլինի։ Իրավական առումով ճշմարտությունը մեր կողմն է։ Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ թշնամին մեզ սպանդի է ենթարկում։ Աշխարհը լռում է, որովհետեւ մենք լռում ենք, նշեց Դավիթ Վանյանը։
Շարժմանը համակրող Արթուր Օսիպյանն ասաց, որ ակցիայի նպատակը միջանցքի ապաշրջափակումն է. «Շատերն արդեն հասկանում են, որ եթե միջանցքը չարգելափակվի, ուրեմն ապագա չկա, եթե այն բացվի, ապա անկախության լուրջ հույսեր կան»,- ասաց նա։
Ինչ-որ մեկը սուտ տեղեկություն է տարածում, թե միջանցքը բացվելու է հուլիսի 12-ին. Դա սուտ է: Նման խոսակցություններ են տարածում նրանք, ովքեր վախենում են, որ մարդկանց էներգիան կկուտակվի, և գործընթացները դուրս կգան ոչ միայն Ադրբեջանի, այլև Ռուսաստանի վերահսկողությունից։ Մեզ ուզում են հանգստացնել, ասաց Արթուր Օսիպյանը։
Ադրբեջանը հստակ նշում է իր նպատակը՝ Արցախի ժողովրդին սովի դատապարտել և ստիպել ինտեգրվել։ Կա միջանցք՝ չկա ինտեգրացիա, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ամեն գնով միջանցք բացել, նշել է նա։
Մենք անցնում ենք խաղաղ անհնազանդության և գրավում ողջ աշխարհի ուշադրությունը։ Մենք պահանջելու ենք, որ ռուս խաղաղապահները մեզ ուղեկցեն մինչեւ Հաքարի կամուրջ։ Պետք է կենտրոնանալ միջանցքում ադրբեջանցիներ չլինելու վրա և աշխարհին ցույց տալ, որ մենք ինքներս կարող ենք կատարել միջազգային կառույցների և դատարանների որոշումները, ասաց Արթուր Օսիպյանը։
Եթե մենք աշխարհին ցույց տանք, թե Ռուսաստանը ինչ հանցագործություններ է նա անում՝ պատանդ վերցնելով 120 հազար մարդու, ապա սա հարված կլինի Ռուսաստանին, ասաց նա։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի 2023թ․ հուլիսի 6-ի որոշումը, որի ամբողջական տեքստը կողմերին տրամադրվել է հուլիսի 11-ին։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Դատարանը միաձայն վերահաստատում է 2023թ. փետրվարի 22-ի իր որոշումը՝ կրկին պարտավորեցնելով Ադրբեջանին, մինչև գործի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան «ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներն՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով»:
Հուլիսի 6-ի պարտադիր իրավաբանական ուժ ունեցող որոշմամբ Դատարանը միաձայն հաստատում է, որ 2023թ․ փետրվարի 22-ի որոշումը «առանց սահմանափակման կիրառելի է» Ադրբեջանի կողմից տեղադրված անցակետի նկատմամբ և որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի առկայությունն ու շահագործումն իրավամբ ռասայական խտրականություն է:
Կարևոր է նշել, որ Դատարանը համարել է, որ «կողմերի միջև լարված իրավիճակը հաստատում է սույն որոշման արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը», որն ընդունվել է կանխելու էթնիկ հայերի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայով պաշտպանվող իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգը, և որը միտումնավոր անտեսվել և մինչ օրս անտեսվում է Ադրբեջանի կողմից։
Այսպիսով, Դատարանը 2023թ. հուլիսի 6-ի որոշմամբ վերահաստատում է Ադրբեջանի միջազգային իրավական պարտավորությունը՝ ձեռնարկել առկա բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը և, ըստ այդմ, անհապաղ դադարեցնել իր անցակետի գործունեությունը, քանի որ դա անհերքելիորեն խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայով սահմանված իրավունքները:
Կարող ենք արձանագրել, որ Դատարանի հուլիսի 6-ի որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի` Դատարանի փետրվարի 22-ի որոշման կատարման վերաբերյալ պնդումները կեղծ էին և մանիպուլացնող:
Կոչ ենք անում նաև միջազգային մյուս դերակատարներին, և, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ձեռնարկել բոլոր քայլերը՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ և արդյունավետ իրականացումը: