Արցախի փախստականների նամակը Փաշինյանը վերահղել է ԱԳՆ-ին

  • 13:07 07.08.2023

Արցախից բռնի տեղահանվածներն այսօր ցույց են արել Երևանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ, ուր անցյալ շաբաթ նամակ են հղել և հույս ունեին այսօր հանդիպել նոր դեսպանին։

Ակցիայի կազմակերպիչներից, «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը Step1.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր հերթական նամակն են փոխանցել դեսպանատուն։ Դեսպանատան աշխատակիցը դուրս եկավ ցուցարարների մոտ և ասաց, որ նամակները պետք է քննարկվեն, և այսօր հանդիպում չի լինի։

«Հիմա եկել ենք Արտաքին գործերի նախարարություն, քանի որ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակը  նա վերահղել է ԱԳՆ՝ նշելով, որ այս գերատեսչությունն է, որ կարող է բարձրաձայնել մեր ներկայացրած պահանջներն»,- ասաց Մարգարիտա Քարամյանը։

Հիշեցնենք, որ Արցախից փախստականները պահանջում են ապահովել իրենց վերադառձը հայրենիք՝ ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի ուղեկցությամբ։